Զակազիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Զակազիկ
արաբ․՝ الزقازيق‎‎
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՄուհաֆազՇարքիա
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ16±1 մետր
Բնակչություն314 331 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+20 55
Զակազիկ (Եգիպտոս)##
Զակազիկ (Եգիպտոս)

Զակազիկ, Էզ-Զակազիկ (արաբ․՝ الزقازيق‎‎), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայի արևելյան մասում, Շարքիա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք (76 կմ երկաթուղով)։ Զակազիկը համարվում է բամբակի և հացահատիկի առևտրի կենտրոնը Եգիպտոսում։

Զակազիկում է ծնվել գնդապետ Արաբի փաշան, որը 1882 թ. ապստամբություն է բարձրացրել բրիտանական իշխանության դեմ։

Զակազիկի համալսարանը Եգիպտոսի ամենախոշոր համալսարաններից մեկն է։ Զակազիկում կա նաև Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մասնաճյուղը։

Հին եգիպտական Բուբաստիս քաղաքի ավերակները գտնվում են Զակազիկից 3 կմ հարավ-արևելք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 7