Զագրեբի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զագրեբի կենդանաբանական այգի
խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba
Զագրեբի կենդանաբանական այգու մուտքը
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Խորվաթիա
ՎարչատարածքԶագրեբ
Հիմնվել էհունիսի 27, 1925
Մակերես7 հեկտար
Զագրեբի կենդանաբանական այգիը գտնվում է Խորվաթիաում
Զագրեբի կենդանաբանական այգի
Զագրեբի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Զագրեբի կենդանաբանական այգի

Զագրեբի կենդանաբանական այգի (խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba), քաղաքային զբոսայգի և կենդանաբանական այգի, որը գտնվում է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։

Համարվում է Խորվաթիայի երեք կենդանաբանական այգիներից մեկը՝ ամենախոշորը և ամենահինը՝ ըստ ստեղծման ամսաթվի, որը զբաղեցնում է 7 հեկտար տարածք։

Զագրեբի կենդանաբանական այգին գտնվում է «Մաքսիմիր» մարզադաշտի հարևանությամբ, ուր բազմիցս տեղի են ունենում կարևոր ֆուտբոլային հանդիպումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագրեբի կենդանաբանական այգին Խորվաթիայի ամենահին կենդանաբանական զբոսայգին է, որը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 27-ին։

Վերակառուցվել է 1990 թվականին։ Զագրեբի կենդանաբանական այգին Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցացիայի և Եվրոպայի վտանգված կենդանատեսակների պահպանման նախագծի անդամ է։

Ներկայումս՝ կենդանաբանական զբոսայգու տնօրենն է Դավորկա Մալկովիչը։

Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգում ապրում են 275 տեսակի 2,225 կենդանիներ, այդ թվում՝ կաթնասուններ, երկկենցաղներ, սողուններ և թռչուններ։

Այգում պահպանվող վտանգված տեսակներից են ձյունահովազը, փոքր պանդան, զեբրայծը, ադդակսը, սահարայի այծքաղը, վիրջինյան պարկամուկը, շիմպանզեն, զուբրը, երկսապատավոր ուղտը և այլն[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զագրեբի կենդանաբանական այգի Արխիվացված 2010-05-27 Wayback Machine, տեսակային բազմազանություն (խորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի կենդանաբանական այգի» հոդվածին։