Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա
Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա | |
---|---|
Տեսակ | Ֆաբրիկա |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1962 |
Լուծարված | 1990-ականներ |
Տեղագրություն | Երևան |
Երևանի երաժշտական գործիքների փորձարարական ֆաբրիկա, փորձարարական ֆաբրիկա Երևան քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆաբրիկան ստեղծվել է 1962 թվականին որպես դաշնամուրի ֆաբրիկա։ 1970 թվականից ֆաբրիկայում արտադրել են նաև էլեկտրական կիթառներ (12-լարանի, «Կռունկ», «Կռունկ 75 Մ»), «Կոմիտաս 74», «Անուշ», «Երևան», «Սևան» մակնիշի դաշնամուրներ[1], էլեկտրամանդոլինա։ Ֆաբրիկայում գործել են նախապատրաստման, հավաքման, էլեկտրական և ստեղնաշարային գործիքների ֆուռնիտուրայի արտադրամասեր։ Արտադրությունը կատարելագործելու, աշխատանքները մեքեյնացնելու համար ներդրվել են նոր հոսքագծեր, ժամանակակից սարքավորումներ։
Գործարանի արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում և արտերկրում (Հունաստան, Լեհաստան, Հոլանդիա, ԳԴՀ)։
Գործարանը փակվել է 1990-ական թվականներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |