Երեմիա Օշականցի
Երեմիա Օշականցի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Երեմիա արքեպիսկոպոս Օշականցի |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Երեմիա արքեպիսկոպոս Օշականցի (, Օշական, Հայաստան - հունիսի 23 (հուլիսի 4), 1781), հայ հոգևորական գործիչ, Էջմիածնի միաբան, գրիչ (գրագիր, նոտար), ծաղկող[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեմիա Օշականցին եղել է իր ժամանակի նշանավոր գրագիր-նոտարներից, ով աչքի էր ընկել նաև «ծաղկողական» արվեստում և արժանացել Ամենայն Հայոց կաթողիկոսներ Սիմեոն Ա Երևանցու (1763-1780) և Ղուկաս Ա Կարնեցու (1781-1799) թղթերը, հավանաբար՝ կոնդակները, նամակները ու տարաբնույթ գրագրությունները գրելու, նաև նկարազարդելու պատվին։ Նա այն եզակի նկարազարդող-ծաղկող հոգևորականներից է, որի՝ հիշյալ մասնագիտությանը տիրապետելը վկայում է նաև նրա տապանագիրը։
Մատենագրական վաստակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեմիա Օշականցու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ընդօրինակած և ծաղկած ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից երևում է, որ նա ընդօրինակել ու ծաղկել է դեռևս սարկավագության տարիներին։
Տապանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեմիա Օշականցու օրորոցաձև տապանաքարը գտնվում է Էջմիածնի միաբանական գերեզմանոցում, որն ունի 7 տողանի չափածո արձանագրություն։ Տապանագրում Երեմիա Օշականցին հիշատակվում է իբրև «․․․գրագիր յոյժ վարժ և արի, նրբարուեստ ծաղկօղ թղթոցն վեհի․․․»․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Գրիչ, ծաղկող Երեմիա Օշականցին եւ նրա տապանագիրը», Արսեն Հարությունյան, «Վէմ» համահայկական հանդես, մարտ, 2014․
- ↑ «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանություն», Արարատ սարկավագ Գափոյան (ավարտաճառ), Ս. Էջմիածին, 1998, էջ 101․