Եվա Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Եվա Սիմոնս
Ծնվել է ապրիլի 27, 1984
Նիդերլանդներ Նիդերլանդներ, Ամստերդամ
Երկիր հոլանդացի
Մասնագիտություն երգչուհի, երգահան, պարուհի
Լեյբլ Interscope Records, Virgin
Կայք evasimons.com

Եվա Սիմոնս (հոլանդերեն` Eva Simons, ծնվ. 1984թ. ապրիլի 27, Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, երգահան և պարուհի։

Համագործակցել է LMFAO դուետի, Afrojack-ի և will.i.am-ի հետ։

Կենսագրություն[խմբագրել]

Մանկություն[խմբագրել]

Եվա Սիմոնսը ծնվել է 1984 թվականի ապրիլի 27-ին Ամստերդամում։ Նրա հայրը դաշնակահար է, իսկ մայրը վոկալիստ։ Եվան հայտնի հոլանդացի ակորդեոնահար Ջոննի Մեյերի թոռնուհին է։

Նա եղել է Raffish խմբի անդամը, որը 2006 թվականից այլևս չի շարունակել իր գործունեությունը։

2009-ից մինչև 2012[խմբագրել]

2009 թվականին Եվան թողարկում է իր «Silly Boy» երգը, որը դառնում է հիթ համացանցում և հավաքում 20 միլլիոնից ավել դիտում։

2010 թվականի կեսերին Եվան և Մայք Հեմիլթոնը թողարկում են «Take Over Control» երգը, որը Ավստրալիայիում ձեռք է բերում պլատինե իսկ ԱՄՆ-ում ոսկե կարգավիճակ։

2011 թվականին Եվան համագործակցում է ամերիկյան LMFAO դուետի հետ, թողարկելով «Best Night» երգը։

2012 թվականի մարտի 20-ին տեղի է ունենում՝ «I Don't Like You» երգի պրեմիերան, իսկ նույն թվականի մայիսի 14-ին թողարկում է «This Is Love» երգը, will.i.am-ի հետ։

Եվան իր դեբյուտային՝ «Renegade» ալբոմը թողարկում է 2012 թվականի հուլիսի 24-ին։

Սկավառակագրություն[խմբագրել]

Սինգլներ[խմբագրել]

Դուետներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]