This Is Love (երգ, will.i.am)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«This Is Love»
Will.i.am և Եվա Սիմոնսի սինգլը
#willpower ալբոմից
Թողարկված Հունիսի 1, 2012
Ձայնագրված 2011-2012
Ժանր Դենս-փոփ, հիփ հաուզ, էլեկտրո հաուզ
Տևողություն 4:42 (ալբոմի տարբերակով)
4:07 (սինգլի տարբերակով)
Լեյբլ will.i.am, Interscope
Երգի հեղինակներ Եվա Սիմոնս, Վիլիամ Ադամս, Սթիվ Անգելլո, Սեբաստիան Ինգրոսսո, Մաքս Մարտին, Մայք Հեմիլթոն

This Is Love (Սա Սեր Է), ամերիկացի երգիչ Will.i.am-ի և հոլանդացի երգչուհի Եվա Սիմոնսի երգն է։ Երգի հեղինակներն են` Եվա Սիմոնսը, Վիլիամ Ադամսը, Սթիվ Անգելլոն, Սեբաստիան Ինգրոսսոն, Մաքս Մարտինը և Մայք Հեմիլթոնը։

Երգը ընդգրկվել է Will.i.am-ի «#willpower» ստուդիական ալբոմում։

Թողարկում[խմբագրել]

Երգի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2011 թվականի դեկտեմբերի վերջերին։ Երգի մի մասը ձայնագրվել է ձայնագրման ստուդիայում, իսկ մյուս մասը Will.iam-ի անձնական համակարգչով։

Երգը Ավստրալիայում թողարկվել է հունիսի 1-ին, իսկ ԱՄՆ-ում հունիսի 17-ին։ Երգի պրեմիերան կայացել է մայիսի 14-ին Լոնդոնյան «Capital FM» ռադիոյով։

Ռեմիքսներ[խմբագրել]

2012 թվականի օգոստոսի 7-ին ազատ է արձակվել This Is Love մինի ալբոմը, որը ներառում է 5 ռեմիքս` Afrojack-ից, Սիդնեյ Սամսոնից, DJ Ammo-ից, Ջեյմս Էգբերթից և Richard Vission Solmatic-ից։

Երգերի ցանկ
# Անվանում Տևողություն
1. "This Is Love (Եվա Սիմոնսի հետ) (Afrojack-ի ռեմիքսը)"   5:15
2. "This Is Love (Եվա Սիմոնսի հետ) (Սիդնեյ Սամսոնի ռեմիքսը)"   5:43
3. "This Is Love (Եվա Սիմոնսի հետ) (DJ Ammo-ի ռեմիքսը)"   3:40
4. "This Is Love (Եվա Սիմոնսի հետ) (Ջեյմս Էգբերթի ռեմիքսը)"   5:27
5. "This Is Love (Եվա Սիմոնսի հետ) (Richard Vission Solmatic-ի ռեմիքսը)"   5:58

Արտաքին հղումներ[խմբագրել]

Երգի տեսահոլովակը Յութուբում