Եղիշե Շեկ-Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղիշե Շեկ-Հովսեփյան
Ծնվել է1893
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել է1939
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1916)
Մասնագիտությունդատաբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1936) և պրոֆեսոր (1936)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյան (1893, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դատաբժիշկ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1936 թ.), պրոֆեսոր (1936 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916-1922 թվականներին եղել է հայկական կարմիր բանակի զորա-սանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։ 1922-1925 թվականներին աշխատել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի անատոմիայի, 1925-1927 թվականներին՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններում, 1929-1939 թվականներին՝ դատական բժշկության, 1938 թվականից՝ միաժամանակ ախտաբանական անատոմիայի ամբիոնների վարիչ, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր[1]։ Եղել է Երևանի և ՀԽՍՀ առժողկոմատի դատաբժշկական գլխավոր փորձագետը։ Շեկ-Հովսեփյանի նախաձեռնությամբ Երևանի բժշկական ինստիտուտում հիմնվել է դատական բժշկության թանգարան, 1929 թվականին՝ իրեղեն ապացույցների լաբորատորիա[2]։

Շեկ-Հովսեփյանի գիտական աշխատանքները (մեծ մասն անտիպ են) վերաբերում են դատական բժշկության և քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանելի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Administrator. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. «Шек-Осепян Егише Татесович». www.forens-med.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Նախորդող
Եգոր Հարությունյան
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Եղիշե Շեկ-Հովսեփյան

1938
Հաջորդող
Վերգինե Միքայելյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 478