Եղեգնուտի դրախտապան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղեգնուտի դրախտապան
Reed Bunting male and female.jpg
Եղեգնուտի դրապտապանի արուն և էգը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ենթակարգ Երգեցիկ ճնճղուկանմաններ
Ընտանիք Դրախտապաններ
Ցեղ Իսկական դրախտապաններ
Տեսակ Եղեգնուտի դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza schoeniclus
Linnaeus, 1758

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 700646


Եղեգնուտի դրախտապան (լատ.՝ Emberiza schoeniclus), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 15-16, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-28 սմ, կենդանի զանգվածը՝ 18-20 գ։ Բնադրման շրջանում արուի գլուխը և կրծկալը սև են, բեղերն ու օձիքը՝ սպիտակ։ Էգի հոնքը բաց դարչնագույն-դեղին է, բեղերը՝ սպիտակ, ունկնկալները՝ դարչնագույն՝ սև երիզով, գագաթը՝ դարչնագույն՝ խայտավոր, կոկորդի շերտը՝ մուգ։ Հետբնադրման շրջանում արուն և էգը նման են բնադրման շրջանի էգին, սակայն ընդհանուր գունավորումն ավելի բաց է։ Հաճախ երամներ է կազմում ձմռանը։ Բնակվում է ճահճուտներում, ուռենու մացառուտներով գետափերին։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, բուսական կերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Գարնանային հարսանեկան զույգերը ձևավորվում են հավանաբար մարտ-ապրիլին, ձվադրում և թխսակալում է մայիսից հունիսի վերջը, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի ընթացքում։

Հերմաֆրոդտիտիզմ[խմբագրել]

1981-ին հայտնաբերվել է երկսեռ (հերմոֆրոդիտ) անհատ, որը փետրավորմամբ արուի և էգի միջին տարբերակն է, սակայն բավական լայնացած ձվատար խողովակի առկայությունը վկայում է, որ թռչունը գործել է որպես էգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png