Ելենա Ձամաշվիլի
Ելենա Ձամաշվիլի վրաց.՝ ელენე ძამაშვილი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1942 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 21, 2020 (78 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Elena Dzamashvili Վիքիպահեստում |
Ելենա Ձամաշվիլի (վրաց.՝ ელენე ძამაშვილი, փետրվարի 16, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2020, Կահիրե, Եգիպտոս), վրացի դաշնակահարուհի, դաշնամուրի և կամերային երաժշտության պրոֆեսոր։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Ձամաշվիլին ծնվել է 1942 թվականի փետրվարի 16-ին Թբիլիսիում։
Մայրը՝ Նինո Ձամաշվիլին, աշխատել է Պետական ռադիոյում՝ որպես երգիչների նվագակցող։ Այս փաստը վճռորոշ ազդեցություն ունեցավ Ելենայի համար։ Ինչպես նշել է եգիպտական «Ալ-Ահրամ» շաբաթաթերթին տված հարցազրույցում, մանուկ հասակում լսում էր ռադիո, այնուհետև դաշնամուրին էր փոխանցում իր սիրելի երգերը՝ անկախ նրանից, թե որքան դժվար էր մեղեդին[1]։
Ձամաշվիլին ընդունվել է Երկրորդ հիմնական երաժշտական դպրոցը` սովորելով Լուսիա Եսայանի դասարանում, ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երկրորդ երաժշտական քոլեջում։ 1961 թվականին ընդունվել Թբիլիսիի պետական կոնսերվատորիա, որտեղ նրա ուսուցիչներն են եղել հայտնի երաժիշտներ Տատյանա Գոլդֆարբը և Թենգիզ Ամիրեջիբին։
14 տարեկանում Ձամաշվիլին առաջին մենահամերգն է ունեցել Կոնսերվատորիայում[2], որտեղ հետագայում՝ 1971-1990 թվականներին, աշխատել է որպես նվագակցող և դարձել վոկալ անսամբլի դասարանի հիմնադիր։ Նա կանոնավոր կերպով ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև 1978-1991 թվականներին աշխատել է վրացական ռադիո և հեռուստաընկերությունում, որտեղ կատարել է ավելի քան 600 ձայնագրություն[3]։
1990 թվականի հուլիսի 23-ին կառավարության որոշմամբ Ձամաշվիլիին շնորհվել է Վրաստանի վաստակավոր արտիստի կոչում[4]։
Եգիպտոսի և Վրաստանի կոնսերվատորիաների միջև համագործակցության զարգացման արդյունքում 1991 թվականի սեպտեմբերին Ձամաշվիլին հրավիրվեց Կահիրե՝ որպես դաշնամուրի նվագակցող, կարճ ժամանակ անց նա սկսեց դասավանդել դաշնամուր և կամերային երաժշտություն դաշնակահարների, լարային նվագողների և վոկալիստների համար։ Այդ ժամանակից ի վեր նա ամեն տարի ունենում էր մենահամերգներ և ելույթներ տեղի, ինչպես նաև այցելու երաժիշտների համար։ Ձամաշվիլին երաժշտական դուետ է կազմել հայտնի ջութակահար Հասան Շարարայի հետ[5] և պարբերաբար դաշնամուրային քառյակում նվագել եգիպտացի դաշնակահարներ Իման Սամիի, Դինա Էլ Լեյթիի և Իման Ամինի հետ[6]։ Նա նաև նվագել է Եհյա քույրերի հետ[7]։
Ձամաշվիլին աշխատել է Կահիրեի Ամերիկյան համալսարանում և Օպերային թատրոնում ստեղծված «Տաղանդների զարգացման կենտրոնում» (TDC): Նրան աշակերտել են բազմաթիվ նշանավոր երաժիշտների, որոնց թվում են միջազգային ճանաչում ունեցող Մոհամեդ Շամսը և Վաել Ֆարուկը։
Նա սերտ համագործակցում էր Ալեքսանդրիայի օպերայի հետ՝ մասնակցելով տարբեր երաժշտական միջոցառումների, որոնք նման էին 2017 թվականին տեղի ունեցած համերգին, երբ Օպերայի լարային նվագախումբը նշում էր իր 14-ամյակը[8]։
Ֆրեդերիկ Շոպենը Ձամաշվիլիի կատարումների ցանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել դեռևս վաղ տարիներից։ 2010 թվականին կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակին[9]։ Չորս տարի անց նրա երկու ուսանողները Շոպենի դաշնամուրային մրցույթի երեք հաղթողների թվում էին[10]։ Առաջին տեղին արժանացած Ձամաշվիլիի աշակերտներից Աբդել-Ռահման Բահելդինը հարգանքի տուրք մատուցեց ուսուցչուհուն՝ հարցազրույցում ասելով.
Ես շատ եմ գնահատում նրա փայլը... և դաշնամուրի դասավանդումից դուրս նրա նվիրվածությունն ու ազնվությունը[11] |
Իր հայրենի երկրից հեռու լինելով՝ Ձամաշվիլին կազմակերպեց դասական երաժշտության մի քանի համերգներ վրացի և եգիպտացի կոմպոզիտորների մասնակցությամբ՝ այս կերպ նպաստելով երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը[12]։
Ձամաշվիլին մահացել է Կահիրեում 2020 թվականի հուլիսի 21-ին[13]։ Թաղվել է Մար Գիրգիս պատմական տարածքում գտնվող հունական ուղղափառ գերեզմանատանը՝ Սուրբ Գեորգ եկեղեցու մոտ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ելենա Ձամաշվիլիի հարցազրույցը Վրաստանի Հանրային ռադիո, 2017 (վրացերեն)
- ლეკა ძამაშვილი
- Elena Dzamashvili: If I’m born ten times, each time I’ll be a pianist
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Elena Dzamashvili: If I'm born ten times, each time I'll be a pianist». 2015 թ․ մարտի 21.
- ↑ «О КАИРСКИХ ДЕЛАХ И НЕ ТОЛЬКО». Русский клуб. 2015.
- ↑ ლეკა ძამაშვილი. ქართული მუსიკის ენციკლოპედიური ლექსიკონი (2015 ed.). თბ. էջ 552.
- ↑ «საქართველოს სსრ უმაღლესი საბჭოს უწყებები» (PDF) (N7 (600)). 1990: გვ.13–14.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The concert in Cairo». wantedinafrica.com. 2007.
- ↑ «Egyptian Piano Quartet at Cairo Opera House». cairo360.com. 2014.
- ↑ «Flute, Viola and Piano Trio Perform Magic». AUC. 2009 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «A concert at Alexandria Opera House». egypttoday.com 12 Sept 2017.
- ↑ «Celebrating the 200th anniversary of Chopin's birth». Cairoliveeventsguide, 2010. 2010 թ․ փետրվարի 25.
- ↑ «All you need to know about Chopin Piano Competition Egypt». al-Ahram, 2014.
- ↑ «Student Spotlight». AUC. 2019.
- ↑ Embassy of Georgia to Egypt (2014 թ․ մայիսի 2). «Art Alert: An evening of classical compositions from Georgia and Egypt».
- ↑ al-Ahram (2020 թ․ հուլիսի 21). «Egypt-based Georgian pianist and music professor Elena Dzamashvili dies in Cairo».