Ելենա Լիվանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Լիվանովա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 11, 1949(1949-09-11) (74 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր, ռեժիսոր և նկարիչ-բեմադրող
Պարգևներ՝
ՌԴ վաստակավոր նկարիչ
IMDb։ID 0515107

Ելենա Արտեմովնա Լիվանովա (ռուս.՝ Елена Артемовна Ливанова, սեպտեմբերի 11, 1949(1949-09-11), Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտֆիլմերի ռեժիսոր, խորհրդային և ռուս նկարչուհի։

Ելենա Լիվանովան դերասան Վասիլի Լիվանովի կինն է։ Արժանացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչման։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Լիվանովան (օրիորդական ազգանունը՝ Բալաբանովա) ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Անաստասիա Տերենտևնա Բալաբանովայի (օրիորդական ազգանունը՝ Իվանովա) ընտանիքում և Արտեմի Մելետեևիչ Բալաբանովի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է «Սոյուզմուլտֆիլմին» կից մուլտիպլիկատորների դասընթացները։ 1976 թվականին դարձել է «Սոյուզմուլտֆիլմի» տիկնիկային միավորման բեմադրող նկարիչ։ 1992-2000 թվականներին աշխատել է «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում, 2000-2005 թվականներին՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 2005 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիա» ԴՊՈՒՁ-ում։ Համագործակցել է հիմնականում ռեժիսորներ Իդեա Գարանինայի, Միխայիլ Կամենեցկու և Ստանիսլավ Սոկոլովի հետ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասան Վասիլի Լիվանովի երկրորդ կինը (1972 թվականից)։ Մասնակցել է Վասիլի Լիվանովի 80-ամյակին նվիրված Առաջին ալիքի «Կավալեր և ջենտլմեն» (ռուս.՝ «Кавалер и джентльмен», 2015) վավերագրական ֆիլմի ստեղծմանը։
    • Որդին՝ Բորիս (ծնվ.՝ 1974), դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 2009 թվականին սպանության մեղադրանքով, 2011 թվականին ժամկետը նվազեցվել է մինչև ութ տարի, ազատ է արձակվել 2014 թվականին՝ ազատազրկման մեջ մնալով նախատեսված ժամկետի կեսը։
    • Որդին՝ Նիկոլայ (ծնվ.՝ 1984)։

Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – «Հայր մեր» աղոթքը Ստանիսլավ Սոկոլովի հետ

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 – Ավրորա

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 – Հոֆմանիադա (Ն. Լիվանովի հետ համատեղ)
  • 2006 – Նապաստակը կաղամբի բանջարանոցից
  • 2003 – Շմա Իսրայել (Հուդայական աղոթք)
  • 2001 – Ալ-Ֆաթիհա։ Մուսուլմանական աղոթք
  • 2001 – Աղոթք «Հայր մեր»
  • 1999 – Հրաշագործը
  • 1994 – Ձմեռային հեքիաթ
  • 1991 – Բուք
  • 1990 – Ոսկե սուսեր (Վ. Դոնսկովի հետ համատեղ)
  • 1990 – Ինչ կա դիմակի տակ
  • 1988Ստորգետնյա մեծ պարահանդես (Լ. Զենևիչի հետ համատեղ)
  • 1985 – Ընկնող ստվեր (Վ. Դուդկինի, Ա. Մելիք-Սարգսյանի հետ համատեղ)
  • 1984 – Սև-սպիտակ կինո (Լ. Զենևիչի հետ համատեղ)
  • 1983 – Ձկան լուծ (Ս․ Սոկոլովի հետ միասին)
  • 1981 – Балаган (Լ. Զենևիչի հետ համատեղ)
  • 1979 – Վերջին կախարդները
  • 1979 – Ումից օրինակ վերցնել
  • 1978 – Հրաշքներ օրը ցերեկով
  • 1977Կռունկի փետուրները (Ն. Վինոգրադովայի հետ համատեղ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձկան լուծ»
    • Միջազգային կինոփաատոն Օդենսեում (առաջին մրցանակ, 1983)
  • «Սև-սպիտակ ֆիլմ»
    • Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Զագրեբում (ավելի քան 12 րոպե տևողությամբ ֆիլմերի կատեգորիայում առաջին մրցանակ, 1985)
    • CINANIMA միջազգային կինոփառատոն Էշպինիոյում, Պորտուգալիա (առաջին մրցանակ, 1985)
  • «Ոսկե սուսեր»
    • Միջագային կինոփառատոն Կահիրեում («Ոսկե Կահիրե» գլխավոր մրցանակ, 1991)
    • Լանի միջազգային կինոփառատոն երիտասարդների համար (ժյուրիի հատուկ մրցանակ, 1991)
  • «Բուք»
    • Օսկար, անվանակարգ[1]
    • CINANIMA միջազգային կինոփառատոն Էշպինիոյում, Պորտուգալիա (առաջին մրցանակ, 1992)
  • «Ձմեռային հեքիաթ»
    • Էմմի, մրցանակ[2][3][4]
    • Միջազգային կինոփառատոն Նյու Յորքում (գլխավոր մրցանակ, 1994)[2][4]
    • Մակական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Չիկագոյում (առաջին մրցանակ, 1994)

Պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2010 թվականի հունվարի 15) – կերպարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Василий Ливанов. В жизни я не Шерлок Холмс». Первый канал. 2010. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Shakespeare: The Animated Tales Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
  3. Шекспир: Великие комедии и трагедии (1992 TV Mini-Series): Awards
  4. 4,0 4,1 Bernd Lenz Shakespearean culture - cultural Shakespeare. — Stutz, 2009. — Т. 8. — С. 181. — 267 с. — (Passauer Arbeiten zur Literatur- und Kulturwissenschaft). — ISBN 9783888492587
  5. «Указ Президента Российской Федерации от 15 января 2010 года № 67 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 396. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]