Եթովպական աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթովպական աղավնի
Եթովպական աղավնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Տեսակ Եթովպական աղավնի
Լատիներեն անվանում
Columba albitorques
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Եթովպական աղավնի[1] (լատին․՝ Columba albitorques), աղավնիների ընտանիքի թռչուն (Columbidae)[2]: Եթովպական բարձրավանդակի էնդեմիկ թռչուն է, ապրում է ժամանակակից Եթովպիայի և Էրիթրեայի տարածքում։ Թռչունների այս տեսակը նախընտրում է գյուղը, հատկապես ժայռերի և ժայռոտ կիրճերի մոտ գտնվող վայրերը։ Նաև տարածված է քաղաքների կենտրոններում[3]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթովպական աղավնին ունի 32 սմ երկարություն։ Մոխրա-շագանակագույն խոշոր թռչուն է՝ վզին սպիտակ օղակաձև բծեր։ Թռիչքի ժամանակ թռչնի թևերի վրա նկատվում է նաև սպիտակ գույն։ Եթովպական աղավնին բնադրում է ժայռերի խորշերում կամ նմանատիպ խորշերում շենքերում։ Բնում դնում է 2 ձու։ Թուխս է նստում 16 օր[4]։

Բնության պահպանության միջազգային միությունը աղավնիների այս տեսակը ընդգրկել է Հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich); Беме, Р. Л. (Рюрик Львович). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, V. E. (Vladimir Evgenʹevich), Flint, V. E. (Vladimir Evgenʹevich), Соколов, В. Е. (Владимир Евгеньевич), Флинт, В. Е. (Владимир Евгеньевич). Moskva. ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
  2. Pigeons : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 9.1). — 2019. — DOI:10.14344/IOC.ML.8.2.(Ստուգված է 20 հունվարի 2019).
  3. Ryan, Lyndall (2003). «The Right Book for the Right Time?». Labour History (85): 202. doi:10.2307/27515937. ISSN 0023-6942.
  4. 4,0 4,1 «Columba albitorques: BirdLife International». IUCN Red List of Threatened Species. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sinclair Ian, Ryan Peter Birds of Africa south of the Sahara. — Cape Town: Struik, 2003.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական աղավնի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական աղավնի» հոդվածին։