Դևիդ Սոլանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Սոլանս
կատ.՝ David Solans i Cortés[1]
Ծնվել էօգոստոսի 3, 1996(1996-08-03) (27 տարեկան)
ԾննդավայրՎիլասար դե Մար, Մարեսմե
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Համատեղ ապրող(ներ)Mireia Oriol?[2]

Դևիդ Սոլանս Կորտես (իսպ.՝ David Solans, օգոստոսի 3, 1996(1996-08-03), Վիլասար դե Մար, Մարեսմե), կինոյի և հեռուստատեսության իսպանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում Սոլանի նորամուտը կայացել է Ջեսուս Մոնլաոյի «Քեյնի որդին» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում է Նիկոին՝ շախմատով տարված մտախտային մի տղայի[3]։

Հաջորդ տարիներին նա խաղացել է գլխավոր դեր Մարկ և Օրիոլ Փաիգների La caida de Apolo սերիալում և Դևիդ Այմերիխի El dulce sabor de limón գեղարվեստական ֆիլմում[4]։

Փոքր էկրանին նա առաջին անգամ հայտնվել է Antena 3 ալիքի Bajo sospecha դրամայում, որտեղ խաղացել է Օսկարի դերը առաջին եթերաշրջանում։

2015 թվականին նա նկարահանվել է TV3 ալիքի Merlí հեռուստասերիալում, որտեղ խաղացել է ուսանող Բրունո Բերգերոնի դերը, որը դժվարություններ է հանդիպում կյանքում իր տեղը գտնելու հարցում, և ում հայրը դառնում է իր փիլիսոփայության նոր ուսուցիչը[5]։ Կատալոնիայում սերիալը ունեցել է մեծ հաջողություն, և որոշվել է այն նկարահանել ամբողջ երկրի համար։ Դևիդ Սոլանսը հեռացել է սերիալից 12-րդ սերիայից հետո՝ եթերաշրջանի ավարտից մեկ սերիա առաջ[6]։ Այդ տարի նա սկսել է նկարահանվել Telecinco ալիքի Lo que escondían sus ojos (es) մինի սերիալում՝ խաղալով Ռամոն Սերանո Սուների դերը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 – Bajo sospecha – Օսկար Վիդալ
  • 2015-2016 – Merlí – Բրունո Բերգերոն (էպիզոդներ 1–26)
  • 2016 – Lo que escondían sus ojos – Ռամոն Սերանո Պոլո

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 – Hijo de Caín – Նիկո
  • 2013 – La caída de Apolo – Մաքս

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – A cada rey su merecido – Զարեկ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ-ին նա ներկայացվել է Կատալոնիայի կինոյի ակադեմիայի (Խոսե Սակրիստանի, Խավիեր Կամարայի, Էդուարդ Ֆերնանդեսի հետ միասին) և Círculo de Escritores Cinematográficos մրցանակների Hijo de Caín ֆիլմում կատարած իր դերի համար և արժանացել է լավագույն դերասանի մրցանակին Ժիրոնայի փառատոնում La caída de Apolo ֆիլմում կատարած դերի համար ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://historia-biografia.com/david-solans/
  2. https://www.elnacional.cat/enblau/ca/televisio/david-solans-mireia-oriol-parella_443295_102.html
  3. Álvarez, Guillermo (2013 թ․ հունիսի 6). «David Solans: "Por suerte no me identifico con mi personaje en 'Hijo de Caín'"» [David Solans: "Luckily, I don't identify with my character in 'Hijo de Caín' (Son of Cain)]. eCartelera (իսպաներեն). Noxvo. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. Rubió, Irene (2017 թ․ հունվարի 26). «El film 'El dulce sabor del limón' remata sus últimos detalles» [The film 'El dulce sabor de limón' (The sweet flavor of lemon) finishes its final touches]. Diari de Tarragona (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Redondo, David (2016 թ․ մարտի 24). «David Solans: "Cuando cambias el modo de ver las cosas, las cosas cambian"» [David Solans: "When you change the way you look at things, things change"]. Los 40 (իսպաներեն). Prisa. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Cia, Bianca (2016 թ․ հունիսի 19). «'Merlí' vuelve a las andadas» ['Merlí' is back on track]. El País (իսպաներեն). Prisa. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  7. Mingo, Alicia; Herruzo, Ignacio (October 2015). «Todo sobre 'Lo que escondían sus ojos'» [All about 'Lo que escondían sus ojos' (All that your eyes hide)]. Teleprograma (իսպաներեն). Hearst España. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Սոլանս» հոդվածին։