Դևիդ Կինլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Կինլի
Ծնվել էօգոստոսի 2, 1861(1861-08-02)[1]
Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 3, 1944(1944-12-03)[1] (83 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Իլինոյսի համակարգի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Եյլի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա
Գիտական ղեկավարՌիչարդ Էլի[2]
 David Kinley Վիքիպահեստում

Դևիդ Կինլի (անգլ.՝ David Kinley, օգոստոսի 2, 1861(1861-08-02)[1], Դանդի, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1944(1944-12-03)[1]), ամերիկացի տնտեսագետ, Ուրբանա Շամպեյնի Իլինոյսի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, 1913 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1920-1930 թվականներին Իլինոյսի համալսարանի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 2-ին Շոտլանդիայի Դանդի քաղաքում։ Ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1872 թվականին։ Սովորել է Մասաչուսեթսի Անդովեր քաղաքի Ֆիլիպսի ակադեմիայի մասնավոր դպրոցում։

1884 թվականին բակալավրի աստիճան է ստացել Եյլի համալսարանում, որից հետո 1884-1890 թվականներին աշխատել է Հյուսիսային Անդովերի դպրոցի տնօրեն։ 1890-1892 թվականներին սովորել է Ջոնս Հոփքինսի համալսարանում, և 1892 թվականին արժանացել է մագիստրոսի կոչման։ 1893 թվականին Վիսկոնսին Մեդիսոնի համալսարանում ստացել է իր դոկտորի կոչումը։ Նրա գիտական ղեկավարը Ռիչարդ Էլին էր[3]։

1893 թվականին դարձել է պրոֆեսորի օգնական, իսկ 1895 թվականին՝ Իլինոյսի համալսարանի տնտեսության լրիվ պրոֆեսոր։ 1895 թվականին նշանակվել է տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 1915 թվականը (քսան տարի)։ Համարվում է համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի հիմնադիրը։ Զուգահեռաբար նշանակվել է գրականության և արվեստի քոլեջի դեկան՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1906 թվականը։ 1902 թվականին կազմակերպել և դարձել է Կոմերցիայի դպրոցի տնօրեն։ Կարդացել է ասպիրանտների դասընթացներ և 1906 թվականին նշանակվել է ասպիրանտուրայի դեկան՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1914 թվականը։ 1914 թվականին դարձել է համալսարանի փոխնախագահ, իսկ 1919-1920 թվականներին՝ համալսարանի նախագահի պաշտոնակատար, իսկ 1920-1930 թվականներին՝ Իլինոյսի համալսարանի նախագահ։ 1913 թվականին դարձել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ[3]։

1906-1907 թվականներին եղել է Իլինոյսի արդյունաբերական ապահովագրական ընկերության անդամ, իսկ 1910 թվականին և 1930 թվականին՝ Իլինոյս նահանգի հարկային հանձնաժողովի անդամ[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականին Դևիդն ամուսնացել է Քաթ Ռութ Նիլի հետ։ Քաթը հանկարծամահ է եղել 1931 թվականին՝ Հոնկոնգում ամուսնու հետ ճանապարհորդելիս[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Կինլիի պատվին անվանվել է Իլինոյսի համալսարանի լսարանը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 Leuthold J.H. History of the Department // Quarterly Review of Economics and Finance. — 1996. — Т. 36.
  4. 4,0 4,1 Litman S. David Kinley 1861-1944 // American Economic Review. — December 1945. — № 35 (5). — P. 1041–1044.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Կինլի» հոդվածին։