Դևիդ Էդուարդ Հյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
David Edward Hughes.jpg

Դևիդ Էդուարդ Հյուզ (անգլ.՝ David Edward Hughes, մայիսի 16, 1831, Լոնդոն-հունվարի 21, 1900, Լոնդոն), անգլիացի ֆիզիկոս և գյուտարար, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1880

1838-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Օժտված լինելով երաժշտական բացառիկ ընդունակություններով՝ 1850-ին Հյուզը դարձել է Բարդսթաունի քոլեջի (Կենտուքի նահանգ) երաժշտության պրոֆեսոր, իսկ 1851-ին՝ նաև ֆիզիկայի պրոֆեսոր։ 1855-ին ստացել է տառատպիչ հեռագրական ապարատի առաջին արտոնագրերը։ 1856-ից Հյուզիի ապարատը սկսել է օգտագործվել ԱՄՆ-ում, իսկ 1862-ից՝ Եվրոպայում։ 1867-ին Հյուզը տեղափոխվել է Լոնդոն։ Հյուզը նաև ածխային միկրոֆոնի (1878), ինդուկտիվ կշեռքի (1879) և ձայնաչափի (1879) գյուտարարն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png