Դրամահատարանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրամահատարանի թանգարան
Տեսակդրամի թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
ՀասցեԴոկտոր Էսկեդոյի փողոց, Մադրիդ (36, 1964)
Հիմնադրվել է1867
Կայքmuseocasadelamoneda.es(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Դրամահատարանի թանգարան (իսպ.՝ Museo Casa de la Moneda), իսպանական թագավորական դրամահատարանի մշտական ցուցադրություն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որը հիմնադրվել է 1867 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը սկսվում է 18-րդ դարից, և դրա ծագումը սերտորեն կապված է Կառլոս III թագավորի դրամահատարանի գլխավոր փորագրող Թոմաս Ֆրանցիսկո Պրիետոյի անվան հետ։ Նա նաև Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի փորագրության ֆակուլտետի տնօրենն էր և 1771 թվականին հիմնել է փորագրության դպրոցը։ Այս դպրոցում սովորում էին արհեստավորներ, որոնք հետագայում աշխատում էին Իսպանիայի և նրա գաղութների թագավորական դրամահատարաններում[1]։

Թանգարանի հավաքածուն գալիս է նկարների, փորագրությունների, հին գրքերի, մետաղադրամների և մեդալների հավաքածուներից, որոնք Պրիետոն օգտագործել է իր դպրոցում ուսման ընթացքում։ Դրանք ձեռք է բերել Կառլոս III թագավորը։ Պրիետոյի մահից հետո՝ 1783 թվականին, հավաքածուն աստիճանաբար համալրվել է նոր ձեռքբերումների և նվիրատվությունների հաշվին։ Բնօրինակ հավաքածուն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1867 թվականին, Իզաբելա II թագուհու օրոք, Մադրիդի Կոլումբոսի հրապարակում գտնվող նախկին դրամահատարանի շենքում։ Հավաքածուն այնտեղ է մնացել մինչև 1964 թվականը, երբ տեղափոխվել է իր ներկայիս շենքը՝ Դոկտոր Էսկեդոյի փողոց, տուն 36[1]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամլիչ՝ մետաղադրամներ հատելու համար. 16-րդ դարի բնօրինակի կրկնօրինակը, որը պահվում է Նավառայի թանգարանում (Պամպլոնա)

Թանգարանի դրամագիտական հավաքածուն ընդգրկում է մետաղադրամի պատմությունն իր ծագումից՝ անցնելով հունական և հռոմեական մետաղադրամների հատման պատմության միջով՝ Սիրակուզայում, Աթենքում և Էգինայում թողարկված նմուշների ցուցադրությամբ։ Կան Հռոմեական հանրապետության մետաղադրամների մի քանի առաջին թողարկումներ։ Թանգարանն ունի իսպանական մետաղադրամների զգալի հավաքածու, որոնց մեծ մասն այնտեղ է եկել իսպանացի հայտնի հնագետ Մանուել Գոմես-Մորենոյի հավաքածուից[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Historia del Museo - FNMT». www.museocasadelamoneda.es. Վերցված է 18 мая 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրամահատարանի թանգարան» հոդվածին։