Դրագո Յանչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրագո Յանչար
Ծնվել էապրիլի 13, 1948(1948-04-13)[1][2][3][…] (76 տարեկան)
ԾննդավայրՄարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, դրամատուրգ, ակնարկագիր, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուսլովեներեն
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Սլովենիա
ԿրթությունՄարիբորի համալսարան
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
 Drago Jančar Վիքիպահեստում

Դրագո Յանչար (սլովեն.՝ Drago Jančar, ապրիլի 13, 1948(1948-04-13)[1][2][3][…], Մարիբոր, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[4]), սլովենացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է իրավաբանություն, լույս է ընծայել «Ամբիոն» թերթը, համագործակցել է «Երեկո» թերթին։ 1974 թվականին ձերբակալվել է «օտար հայացքներ տարածելու» մեղադրանքով, քանի որ Յանչարը Ավստրիայից բերել ու ընկերների շրջանում տարածել է Բլայբուրգյան սպանդի մասին գիրք։ Նա դատապարտվել է մեկ տարի ազատազրկման, սակայն անազատութան մեջ մնացել է երեք ամիս։ Սերբիայում անցել է զինվորական ծառայության։ Վերադառնալով Սլովենիա՝ Լյուբլյանայում մտերմացել է գրողների ու հրապարակախոսների դեմոկրատական թևին (Է․ Կոցբեկ, Մ․ Ռոժանց), ավելի ուշ ծանոթացել է Բորիս Պախորի հետ։ Գրել է կինոսցենարներ, աշխատել է հրատարակչությունում։ 1970-1980-ական թվականներին նրա ստեղծագործությունները հրատարակվել են արտասահմանում։ 1982 թվականին դարձել է «Նոր դիտարկում» դեմոկրատական ամսագրի հիմնադիրներից մեկը։ 1987-1991 թվականներին ղեկավարել է սլովենական PEN միջազգային կազմակերպությունը։ 1995 թվականից Սլովենիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Տասնօրյա պատերազմի ժամանակ մի քանի այլ գրողների հետ օգնել է Սլովենիայի միջազգային օգնությունը կազմակերպելու այն երկրերի կողմից, որոնք կողմ էին Սլովենիայի անկախացմանը։ 2000 և 2004 թվականների ընտրությունների ժամանակ աջակցել է «Սլովենիայի դեմոկրատական կուսակցությանը»։ 2004 թվականին հանդես է եկել «Միավորում՝ հանուն հանրապետության» (սլովեն.՝ Zbor za republiko) քաղաքացիական հարթակի աջակցությամբ։ Բազմիցս արտահայտվել է Սլովենիայում շովինիստական ազգայնամոլության դեմ։

Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրագո Յանչարի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով․

  • Ֆրանցե Պրեշերնի մրցանակ (1993)
  • Արնսբերգի Եվրոպական մրցանակով (1994)
  • Հերդերի մրցանակ (2003)
  • Ժան Ամերի մրցանակ գեղագիտության համար (2007)
  • Եվրոպական գրական մրցանակ (Ստրասբուրգ, 2011)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Petintrideset stopinj (1974)
  • Galjot (1978)
  • Severni sij (1984)
  • Zvenenje v glavi (1998, ֆրանսիական L’Inapercu մրցանակ, 2012)
  • Katarina, pav in jezuit (2000)
  • Graditelj (2006)
  • Drevo brez imena (2008)
  • To noč sem jo videl (2010)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Disident Arnož in njegovi (1982)
  • Veliki briljantni valček (1985)
  • Vsi tirani mameluki so hud konec vzeli … (1986)
  • Daedalus (1988)
  • Klementov padec (1988)
  • Zalezujoč Godota (1988)
  • Halštat (1994)
  • Severni sij (2005)
  • Lahka konjenica (2006)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Romanje gospoda Houžvičke (1971)
  • O bledem hudodelcu (1978)
  • Smrt pri Mariji Snežni (1985)
  • Pogled angela (1992)
  • Prikazen iz Rovenske (1998)
  • Človek, ki je pogledal v tolmun (2004)

Էսսեների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Terra incognita (1989)
  • Poročilo iz devete dežele (1991)
  • Razbiti vrč (1992)
  • Disput z Adamom Michnikom (1992)
  • Egiptovski lonci mesa (1995)
  • Brioni (2002)
  • Privlačnost praznine (2002)
  • Šala, ironija in globlji pomen (2004)
  • Duša Evrope (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագո Յանչար» հոդվածին։