Դոմոն (համայնք, Ֆրանսիա )

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դոմոն
ֆր.՝ Domont[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես8,33 կմ²
Բնակչություն16 078 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95330[3]
Պաշտոնական կայքville-domont.fr(ֆր.)
Դոմոն (համայնք, Ֆրանսիա ) (Ֆրանսիա)##
Դոմոն (համայնք, Ֆրանսիա ) (Ֆրանսիա)

Դոմոն (ֆր.՝ Domont), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից՝ դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 883[5]:

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Dolomons, Domontium, Domuntum, Domons[6], Doomons՝ 1119 թվականին[7], այնուհետև՝ Daumont[6]:

Անվանման առաջին մասը դժվար է տրվում մեկնաբանության, երկրորոդ մասում պարզորոշ նկատվում է "mont" (սար, լեռ) բառը, որը ներդաշնակ, համահունչ է տեղանքին։

Մասնագետների առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն՝ բնակավայրի անվանումն առաջացել է գերմանական "Dodo" անձնանունից և լատինական "mons"-ից՝ նշանակելով «Դոդոյի սար»[8][9]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 9823 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 7597-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,3 տոկոս՝ 1999 թվականի 74,3 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2226 անձանցից 1039-ը սովորողներ էին, 717-ը՝ թոշակառուներ, 470-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 5939 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 22 855 եվրո[11]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):

Քաղաքին առնչված անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեդի Բուվալ - ֆուտբոլիստ
* Ժան-Պիեռ Շանժյո - նեյրոկենսաբան, ակադեմիկոս
* Յոան Ջիդոնու - ֆուտբոլիստ
* Ռեմի Մարևալ - ֆուտբոլիստ
* Բերտրան Նձոմո - ֆուտբոլիստ
* Էժեն-Ժյուլ Ուդրի - գյուտարար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • François Bousquet, Jacques Bousquet - Domont, histoire d'un village en Île-de-France, éditeur - Mairie de Domont, Bousquet, 1975, pages totales 439 isbn id=Bousquet
  • Gilberte Herlin Jean Lecuir Victor Porcher , Promenade dans Domont hier, aujourd'hui, Édition du Valhermeil, 1994, 240 p.
  • Jean et Marie-France Lecuir et Vanessa Manceron, Domont à la belle Époque, Le témoignage de l'instituteur Joseph Nagel, 1899, Édition du Valhermeil, 1996, 46 p.
  • Marie-France Lecuir, La guerre à Domont ( 1939-1945 ) Association connaitre Domont, 2003, 79 p.
  • Marie-France Lecuir, Domont les briques Les origines (1860-1900) Association connaitre Domont, 2001, 62 p.
  • Daniel Baduel, Briqueteries et tuileries disparue du Val-d'Oise, P. à 97, Syndicat d'initiative de St-Martin-du-Tertre et le Conseil Général du Val d'Oise, 2002, 298 p
  • SIAH, Groult et Petit Rosne, empreintes et renaissance de deux rivières du Val d'Oise, P. à 93, Édition SIAH, 2017, 152 p.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. 6,0 6,1 Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  7. Toponymie générale de la France, Volume 2, Ernest Nègre, P.
  8. |langue=fr|auteur1=Albert Dauzat|auteur2=Charles Rostaing|titre=Dictionnaire étymologique des noms de lieux en France|éditeur=Larousse|lieu=Paris|année=1963|pages totales=738}}
  9. |langue=fr|auteur1=François Bousquet|auteur2=Jacques Bousquet|titre=Domont, histoire d'un village d'Île-de-France|éditeur=municipalité de Domont|année=1975|pages totales=439|passage=p 66 à 70|isbn=}}
  10. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  12. «Bienvenue au Comité de Jumelage de Domont». jumelagedomont.fr (ֆրանսերեն). Comité de Jumelage de Domont. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմոն (համայնք, Ֆրանսիա )» հոդվածին։