Դինա Մերհավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինա Մերհավ
Ծնվել էմարտի 9, 1936(1936-03-09)
ԾննդավայրՎինկովցի, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 19, 2022(2022-10-19)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրըEin Hod, Հայֆայի մարզ, Իսրայել[1]
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Les Ailes de la paix?
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀայֆայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքein-hod.info/artists/dina/index.html
 Dina Merhav Վիքիպահեստում

Դինա Մերհավ (եբրայերեն՝ דינה מרחב‎, մարտի 9, 1936(1936-03-09), Վինկովցի, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 19, 2022(2022-10-19)[1], Ein Hod, Հայֆայի մարզ, Իսրայել[1]), Հարավսլավիայում ծնված իսրայելցի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Գրոսը (հետագայում՝ Մերհավ) ծնվել է Վինկովցիում հարավսլավացի-հրեա Զլատկո և Ստեֆֆի Գրոսների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայրը եղել է Հարավսլավիայի թագավորական բանակի սպա, գերեվարվել է և բանտարկվել Գերմանիայի պատերազմական ճամբարում։ Դինան մոր և ընտանիքի մնացած անդամների հետ կարողացել է փախչել Սպլիտ, այնտեղից Իտալիայով անցել Շվեյցարիա։ Պատերազմից հետո նրանք վերադարձել են Հարավսլավիա, որպեսզի վերամիավորվեն Դինայի հոր հետ։ 1949 թվականին ողջ ընտանիքը հայրենադարձել է Իսրայել։ Իսրայելում սովորել և ավարտել է Երուսաղեմի Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելուց հետո աշխատել է որպես գրաֆիկական դիզայներ։ Գրաֆիկական դիզայն և քանդակագործություն է դասավանդել ԿՄՍԿ Հայֆայի դիզայնի և կրթության ակադեմիայում, Հայֆայի համալսարանի արվեստի բաժնում և Հայֆայի Տեխնիոնում (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ)։ 1984-1985 թթ. քանդակագործություն է ուսանել Հայֆայի համալսարանում։ 1984 թվականին մասնակցել է Իտալիայի Պիետրասանտա քաղաքի քարե քանդակների դասընթացին։

Մերհավը ստեղծում է ճախրող թռչունների և հրեշտակների քանդակներ երկաթի կտորներից[2]։

Մերհավը «Հերման Շտրուկի անվան տարվա լավագույն արտիստ մրցանակը» ստանալիս

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Հայֆա քաղաքը Մերհավին պարգևատրել է «Հերման Շտրուկի անվան տարվա լավագույն արտիստ մրցանակով»։ Մերհավը հաճախ այցելում է իր ծննդավայր և ցուցադրվում է Խորվաթիայի տարբեր թանգարաններում։ 2013 թվականին Մերհավը Զագրեբում բացել է «Ptice u letu» (Ճախրող թռչուններ) ցուցահանդեսը։ Նա նաև լույս է ընծայել «Սիրով քեզ համար» պոեզիայի գրքույկը։ Մերհավն աշխատում է Նիր Էզիոն կիբուցի իր քանդակագործական ստուդիայում և ապրում է Հայֆայի շրջանի Էն Հոդ գյուղում[3][4][5][6][7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://m.facebook.com/groups/nashimhc/permalink/5778052355590129/
  2. Turning scrap iron in to angels
  3. «Dina Merhav: 'Ptice u letu'» (խորվաթերեն). t-portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  4. K., M. «Izložba Dine Merhav u Gliptoteci HAZU» (խորվաթերեն). Culturenet. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  5. «Dina Merhav». www.zoharworks.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  6. Derk, Denis (2010 թ․ հուլիսի 2). «Izraelska umjetnica Dina Merhav izrađuje skulpture u Končaru» (խորվաթերեն). Večernji list. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  7. K., R. (2010 թ․ սեպտեմբերի 29). «'Čuvar otoka' Dine Merhav doniran Hvaru» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  8. Most (Bilten Udruženja useljenika iz bivše Jugoslavije u Izraelu); Predstavljamo…Dina Merhav skulptor; stranica 12; broj 3, Godina 58, Maj-Juni 2010.
  9. «U Gliptoteci je u utorak 4.lipnja svečano otvorena izložba "Ptice u letu" izraelske umjetnice Dine Merhav» (խորվաթերեն). CENDO (Istraživački i dokumentacijski centar). 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Մերհավ» հոդվածին։