Jump to content

Դիմա Բիլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմա Բիլա
Դիմա Բիլանը 2008 թվականի Եվրատեսիլից հետո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունДима Билан
Ի ծնե անունՎիկտոր Նիկոլաևիչ Բիլա
Ծնվել էդեկտեմբերի 24, 1981 (42 տարեկան)
Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա, Կարաչայ-Չերքեզիա ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան
Ժանրերփոփ, R&B, սինտի փոփ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ, վոկալ և ակորդեոն
Գործունեություն2000 - այժմ
Լեյբլ«Gala Records» (2003-2007)
«EMI» (2006, 2008)
«Мистерия звука» (2008)
«Universal Music Group
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԿապվածԹիմբալենդ
Անասթեյշա
Նելի Ֆուրտադո
Ջիմ Բինզ
Danja
Ռայան Թեդեր
Էդվին Մարտոն
Եվգենի Պլյուշչնեկո
Յանա Ռուդկովսկայա
Յուլիա Վոլկովա
Պարգևներ
Կայքbilandima.ru
Ստորագրություն
Ստորագրություն
 Dima Bilan Վիքիպահեստում

Դիմա Նիկոլայի Բիլան[1] (ծննդյան օրվանից անունը մինչ 2008 թվականի հունիս՝ Վիկտոր Նիկոլայի Բելան, ծնվ. 1981 թվականի դեկտեմբերի 24, գյուղ Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա քաղաքի մաս[1], Կարաչայ-Չերքեզիա, Ռուսաստան, ԽՍՀՄ), ռուս երգիչ, առավել հայտնի որպես Դիմա Բիլան։ 2008 թվականի հունիսին մականունը դարձել է իր իսկական անունն ու ազգանունը[2]։

Դիմա Բիլանը ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում երկու անգամ. 2006 թվականին «Never Let You Go» երգով՝ գրավելով երկրորդ հորիզոնական, և 2008 թվականին «Believe» երգով՝ գրավելով առաջին հորիզոնականը և դառնալով առաջին ռուս երգիչը, որ հաղթել է Եվրատեսիլ մրցույթը։

Դիմա Բիլանը Կաբարդա-Բալկարիայի (2006), Չեչնիայի (2007), Ինգուշիայի (2007) վաստակավոր արտիստ է և Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (2008

Դիմա Բիլանը ծրագրում է դառնալ կոսմիկ զբոսաշրջիկ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայրը՝ Նիկոլայ Միխայիլի Բելան, աշխատել է մեխանիկ[1], ճարտարագետ[4]:
  • Մայրը՝ Նինո Դմիտրիի Բելան, աշխատել է ջերմոցներում[1], ապա՝ սոցիալական ոլորտում[4]։
    • Ավագ քույրը՝ Ելենա Բելան-Զիմինա (ծնվ. 1980), մոդելյեր, աշխատել է մատուցողուհի, ամուսնացել է 2006 թվականին Գենադի Զիմինի հետ[4][5]։
    • Կրտսեր քույրը՝ Աննա Բելան (ծնվ. 1994)[5]:

Վիտյա Բելանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 24-ին Ուստ Ջեգուտա քաղաքում (Կարաչայ-Չերքեզիա)։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Նաբերեժնի Չելնի, ևս 5 տարի անց՝ Մայսկի քաղաք (Կաբարդա-Բալկարիա), որտեղ Վիտյան մինչև 9-րդ դասարան սովորել է երկրորդ դպրոցում, հետո ավարտել է միջնակարգ կրթությունը № 14 դպրոցում[4]։

Հինգերորդ դասարանում Վիկտորն ընդունվել է երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է ակորդեոնի դասարան[6]։ Մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների և փառատոնների։ 1999 թվականին տեղափոխվել է Մոսկվա «Չունգա Չանգա» փառատոնին մասնակցելու համար, որը նվիրված է եղել Յուրի Էնտինի և Դավիդ Տուխմանովի ստեղծագործությանը։ Վիտյա Բելանը ստացել է դիպլոմը Իոսիֆ Կոբզոնի ձեռքից[6]։

Երաժշտական կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2003՝ Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան։ Մասնագիտություն՝ դասական վոկալ։
2001-2002՝ դարձել է «Ֆեստոս» փառատոնի մրցանակակիր։
2003-2005՝ ԳԻՏԻՍ (ընդունվել է միանգամից 2-րդ կուրս)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Շնորհակալություն, Դիմա Նիկոլաևիչ!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Լինել այնպիսին, ինչպիսին աս. Բիկտոր Բելանը փոխել է անձնագրային տվյալները». ՌԻԱ Նովոստի. 2008 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Դիմա Բիլանը ծրագրում էդառնալ առաջին զբոսաշրջիկ արտիստը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Вести. Ru // Բիլան Դիմա
  5. 5,0 5,1 «Դիմա Բիլանի ամուսնություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  6. 6,0 6,1 «Կենսագրությունը Պաշտոնական կայքում» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմա Բիլան» հոդվածին։