Դերջանի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Դերջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԱթախ, Ատակ, Դերզենա, Դերքսենե, Թերժան, Թերճան, Թերջան, Մամախաթուն, Տերճան, Քսերքսենե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԴերջանցի
Ժամային գոտիUTC+3

Դերջան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում, իսկ ավելի ուշ գավառակ Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Կենտրոնը հնում Դերջան ավանն էր, իսկ ավելի ուշ այդ ավանի տեղում առաջացած Մամախաթուն գյուղաքաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը տարածվում էր Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։ Տարածքը հիմնականում հարթավայրային էր և ընդգրկում էր Աշկալայի և Դերջանի արգավանդ դաշտերը։ Ունի ջրի առատ պաշարներ։ Գավառի միջով հոսում է Արևմտյան Եփրատը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ցամաքային կլիմա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերջանն անընդհատ ձեռքից ձեռք է անցել և հայերը ստիպված են եղել պարբերաբար դիմել բռնագաղթի։

1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ հայերին տեղահանեցին և մեծ մասին կոտորեցին աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Դերջանն ուներ 10 000 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոռոգումը հիմնականում իրականացնում էին արհեստական ճանապարհով։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հիմնականում մշակում էին ցորեն։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերջանի հայտնի վանքերից էր Ս. Թորոս վանքը։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Դերջանն ուներ 230 գյուղ և գյուղակ։

Դերջանի հայտնի գյուղերից էին.[1]

  1. Ագարակ
  2. Ապրանք
  3. Աղաթեր
  4. Աստոյի գոմ
  5. Բագառիճ
  6. Բուլք
  7. Գառնի-բերդակ
  8. Գարագուլաք
  9. Էսպեվերք
  10. Խազախ Ներքին
  11. Խազախ Վերին
  12. Խազգյուղ
  13. Խաչիկ-օղլու գոմ
  14. Խարխին
  15. Խնզրի
  16. Խումլար
  17. Ծաղկարի
  18. Հերունի
  19. Հիրանի
  20. Հողեք
  21. Ղուրզոլ
  22. Մանց
  23. Չամուրդերե
  24. Չանագչի
  25. Չըքնըս
  26. Սարիղայա
  27. Վարդակ
  28. Վիժան
  29. Փրկիչ
  30. Քյոփուռ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 92

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն