Կուրուչայի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Կուրուչայ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԳուրիչայ, Գուրուչայ, Կուռուչայ, Ղուռուչայ, Քուրուչայ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն13483 մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլմաններ
ՏեղաբնականունԿուրուչայցի
Ժամային գոտիUTC+3

Կուրուչայ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Կուրուչայ գետի հովտում։

Կենտրոնը Կուրուչայ գյուղաքաղաքն էր։

Ըստ ոմանց գավառակը համապատասխանում է Բարձր Հայքի Աղյուն գավառի հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Վ. Քինեի 1891 թվականին գավառակն ուներ 13483 բնակիչ, որից մուսուլման՝ 10670, հայեր` 2610, այլք` 203։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ադ-Դոյի 1909 թվականին Կուրուչայն ուներ 57 գյուղ, որից զուտ հայկական էր 6 գյուղ՝ 487 տուն և 2725 բնակչով։

Մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակում կային մատուռներ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 296