Բաբերդի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Բաբերդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
Այլ անվանումներ, ԲայբերդԲայբուրդ, Բայբուրթ, Բայբուրտ, Պայպուրթ, Պայպուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն65000 մարդ (1898)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), հույներ, թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունԲաբերդցի
Ժամային գոտիUTC+3

Բաբերդ, գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։

Կենտրոնը Բաբերդ քաղաքն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր վիլայեթի հյուսիսարևմտյան մասում՝ Ճորոխ գետի վերին հոսանքի տարածքում։ Հյուսիսից Բաբերդը սահմանակից էր Խաղտյաց լեռներին, արևմուտքից՝ Տրապիզոնի վիլայեթին, հարվաից Էրզրումի, իսկ արևելքից Սպերի գավառներին։

Գավառն ունի ջրի առատ պաշար, արգավանդ հողատարածություններ և ընդարձակ անտառներ։

Գավառակով է անցնում Ճորոխը իր մի քանի վտակներով։ Ճորոխ գետի վրա նույնիսկ լաստեր կարելի է օգտագործել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 141 գյուղ՝ 18710 հայ, թուրք և հույն բնակիչներով։ Հայերի թիվը կազմում էր 4472 մարդ։ 1898 թվականին ուներ 180 գյուղ՝ 65000 բնակչով, որից 13000-ը հայեր էին։ Գյուղերից 29-ը հայաբնակ էին։

1915 թվականին գավառում ապրում էր 17000-19000 հայեր։ Նրանց մեծ մասը դարձան 1915 թվականի Մեծ եղեռնի զոհեր։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբերդն ուներ 2 վանք և 30 հայկական եկեղեցիներ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 526-527

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն