Դեղատնային երիցուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղատնային երիցուկ
Matricaria recutita 001 cropped.jpg
Դեղատնային երիցուկի ծաղիկների ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Երիցուկ
Տեսակ Դեղատնային երիցուկ
Լատիներեն անվանում
Matricaria chamomilla՛
Հոմանիշներ
  • Matricaria recutita L.,
  • Chamomilla recutita (L.) Rauschert

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 127986
NCBI 98504
EOL 820062

IPNI231852-1


Դեղատնային երիցուկ (լատ.՝ Matricária chamomílla), պատկանում բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։ Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։

Գերմանացիները բույսն անվանում են Matricaria recutita։ Հին գերմաներենում բույսը կոչվել է camomila, armanmila, ramumilum։ Երիցուկի բոլոր տեսակների ծաղկակալն արտահայտված կոնաձև է, սնամեջ։ Երիցուկ դեղատնայինի լեզվակավոր տերևները հաճախ թեքված են ցողունի ուղղությամբ։ Հայտնի է Pyrethrum roseum տեսակը, որի հայրենիքը Հայաստանն է։ Բույսի բարձրությունը հասնում է մինչև 70 սմ-ի, տերևները մանր են, փետրաձև, կտրտված, իսկ ծաղկափթթությունները խոշոր են՝ մինչև 7-8 սմ տրամագծով, հասարակ են, կիսալիաթերթ կամ լիաթերթ, սպիտակ, վարդագույն, մուգ կարմիր։ Լուսասեր է, ձմեռադիմացկուն։ Առաջին տարում առաջացնում է տերևային վարդակ, երկրորդ տարվա հունիս-հուլիսից սկսում է ծաղկել։

Բժշկության մեջ[խմբագրել]

Դեղատնային երիցուկը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային, վարակազերծ հատկություն։ Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները։ Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ընդգրկվում են դեղաբուսային փնջերի մեջ։ Սուր և քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտի դեպքում կիրառվում է երիցուկի, վաղենակի, հազարատերևուկի խառնուրդը։

Արտադրության մեջ[խմբագրել]

Դեղատնային երիցուկը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Մշակվում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, նաև Բելգիայում և Իսպանիայում։ Բույսի տարբեր տեսակներից ստանում են եթերային յուղեր։ Լավագույնը Matricaria recutita տեսակի կապույտ գույնի լեզվակավոր ծաղկաթերթեր ունեցող երիցուկն է։ Այս ծաղիկների գույնը բնորոշվում է համազուլինի բարձր պարունակությամբ։ Չորանալու ընթացքում ծաղիկների կապույտ գույնը դառնում է կանաչ, իսկ հետո՝ գորշագույն։

Բաղադրություն[խմբագրել]

Դեղատնային երիցուկն ունի հարուստ քիմիական բաղադրություն։Պարունակում է համազուլին, կադինեն , հանգստացնող բնույթի գլյուկոզիդ, կումարիններ, թթուներ (սալիցիլային, ասկորբինային, վալերիանի, նիկոտինի), շաքարներ , դառնանյութ, լորձ, բուսախեժ , սպիտակուցներ, քրտնամուղ, գլյուկոզիդ, քոլին , կվերցետին և ապիգենի ֆլավոններ, նա բույսին բնորոշ այլնյութեր։