Դելիբաբա (լեռնանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելիբաբա (այլ կիրառումներ)

Դելիբաբա, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում՝ Հայկական Պար լեռնաշղթայում։ Գտնվում է Ալաշկերտի դաշտի արևմտյան մասում, Սուկավետ լեռնագագթի մոտ։ Հնում և միջին դարերում այստեղով է անցել Հայաստանի տարանցիկ ճանապարհներից մեկը, որն ուներ հետևյալ ուղղությունը․ Թավրիզ-Մակու-Բայազիտ, Կարին, Տրապիզոն։ Լեռնանցքի շրջանում պահպանվել են հին քարավանատան ավերակներ, իսկ դրանից ոչ հեռու նույնանուն գյուղ է, որի մոտ գտնվում է Մենուաի սեպագիր առձանագրություններից մեկը։ Կիրճի խորությունը 100 մ է, լայնությունը 2 մետր։ Այստեղ 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ՝ Ա․ Տեր-Ղուկասովի հրամատարությամբ գործող ռուսական ջոկատի և թուրքական բանակի միջև։ Դելիբաբայի արևմտյան եզրին է գտնվում համանունը գյուղը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 71 — 992 էջ։