Դարվինյան աղվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարվինյան աղվես
Դարվինյան աղվես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Դարվինյան աղվես
Լատիներեն անվանում
Lycalopex fulvipes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դարվինյան աղվես[1] (լատին․՝ Lycalopex fulvipes), աղվեսի տարատեսակ, որը հայտնաբերել է Չարլզ Դարվինը։ Այն երկար ժամանակ համարվում էր հարավամերիկյան գորշ աղվեսի տարատեսակ, սակայն կատարված անալիզները ցույց տվեցին, որ այս կենդանին առանձին տիպ է իրենից ներկայացնում։ Այս աղվեսը հանդիպում է միայն Չիլիում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ գունավորմամբ դարվինյան աղվես

Դարվինյան աղվեսը առաջին անգամ հայտնաբերվել է Դարվինի կողմից։ 1834 թվականին բնագետ Չարլզ Դարվինը ուսումնասիրություններ անելու նպատակով գտնվում էր Չիլիում։ Չիլիական կղզեխմբում նա առաջին անգամ հայտնաբերեց այս կենդանուն։ Սկզբնական ուսումնասիրություններից հետո նա ենթադրեց, որ աղվեսին նման այս կենդանին չէր պատկանում կենդանիների որևէ դասի, այլ ներկայացնում էր առանձին տեսակ։ Չնայած իր այս ենթադրությանը, գիտնականները դարվինյան աղվեսին դասեցին հարավամերիկյան գորշ աղվեսի տարատեսակների շարքը։ Դարվինի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս աղվեսը գայլի հեռավոր բարեկամ էր և լիովին աղվես չէր։ Նրա կատարած գրառումներից կարելի է գտնել վկայություններ այս կենդանու պահվածքի մասին։ Ըստ Դարվինի, այս աղվեսը շատ հետաքրքրասեր էր և կարող էր ժամերով ուսումնասիրել մարդկանց։ Աղվեսը նույնիսկ թույլ է տվել Դարվինին իր ետևից քայլել։ Այս տեսակը մինչ Դարվինի ժամանելը ուսումնասիրված չէր։

Այս աղվեսը իր չափսերով ավելի փոքր է, քան աղվեսի մյուս տեսակները։ 1990 թվականին մայրցամաքում գտնվել են դարվինյան աղվեսներ, ապացուցելով, որ աղվեսը Չիլիական կղզեխմբի բնաշխարհիկ չէ։ 1996 թվականին կատարած անալիզները ցույց տվեցին, որ սովորական աղվեսը և դարվինյան աղվեսը ունեն տարբեր ԴՆԹ կառուցվածք, այսինքն նրանք առանձին կենդանիներ են։ Դարվինյան աղվեսի ամենամոտ հարազատը համարվում է սեկուրյան աղվեսը։

Այս աղվեսը սովորական աղվեսից տարբերվում է իր համեմատաբար փոքր ոտքերով, փոքր գլխիկով, մուգ մազածածկով, ավելի ամուր ատամնաշարով և ծնոտի կառուցվածքով։ Դարվինյան աղվեսի Չիլիական կղզեխումբ ժամանելը կախված է այն փաստով, որ Պլեիստոցենի դարաշրջանի վերջում կղզեխումբը առանձնացած չէր հիմանական մայրցամաքից։ Առանձնացումը տեղի է ունեցել մոտ 15 հազար տարի առաջ, երբ Սառցե Դարաշրջանի սառույցները հալվելով բարձրացրին ծովի մակարդակը։ Այսպիսով աղվեսները մնացել են առանձնացած կղզում։

Արտաքին բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինյան աղվեսը չափսերով բավական փոքր կենդանի է։ Նա ունի կարճ ոտքեր և կշռում է երկուսից չորս կիլոգրամ։ Մորթին գորշ գույնի է, իսկ գլուխը և ականջները՝ կարմրավուն։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինյան աղվեսը սնվում է տարբեր տեսակի մանր կենդանիներով, սողուններով և միջատներով։ Նա երբեմն սնվում է մրգերով և հատապտուղներով և ավելի քիչ թռչուններով և երկկենցաղներով[2]։ Նրանք որսի են դուրս գալիս հիմնականում գիշերը։

Պահպանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինյան աղվեսը ապրում է միայն Հարավային Ամերիկայի տրոպիկական անտառներում։ Նրան կարելի է գտնել Չիլիում և Չիլիական կղզեխմբում։ Քլոեի կղզում ապրում են մոտ 250 այսպիսի աղվեսներ, իսկ հիմնական մայրցամաքում՝ մոտ 70։ Դարվինյան աղվեսը գյուղատնտեսությանը վնաս չի հասցնում։ Այս կենդանուն հիմնական թշնամիները հանդիսանում են փողոցային շները, որոնք կարող են նրանց վարակել մահացու հիվանդություններով։ Դարվինյան աղվեսը պահպանվում է հատուկ կենդանիների պահպանման ծրագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие». Кн. 2
  2. Sharon R. Chester A wildlife guide to Chile: continental Chile, Chilean Antarctica, Easter Island, Juan Fernández Archipelago — Princeton University Press, 2008, p. 299

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ronald M. Nowak: Walker’s Mammals of the World. 6. Auflage. Johns Hopkins University Press, Baltimore 1999, ISBN 0-8018-5789-9.
  • David Macdonald: Die große Enzyklopädie der Säugetiere. Könemann in der Tandem-Verlags-GmbH, Königswinter 2004, ISBN 3-8331-1006-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինյան աղվես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինյան աղվես» հոդվածին։