Դավիթ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սահակյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1974(1974-03-11) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ առաքելական եկեղեցի
ԿրթությունՖիզմաթ դպրոց և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան
Գործունեություն«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն
Աշխատավայր«Այբ» դպրոց

Դավիթ Սարգիսի Սահակյան (մարտի 11, 1974(1974-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հավաստագրված դասընթացավար, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի կրթության և գիտության նախկին փոխնախարար։

Դավիթ Սահակյանն ավելի քան տասը դասընթացների ու ծրագրերի հեղինակ է մենեջմենթի, ծրագրերի ղեկավարման, ձեռնարկատիրության ոլորտներում։ Վարել է մի քանի հարյուր դասընթաց, ղեկավարել՝ մի քանի տասնյակ խորհրդատվական նախագծեր։

Երիտասարդ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սահակյանը ծնվել է 1974 թ. մարտի 11-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, ապա՝ Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն և շինարարության կառավարում» մասնագիտությամբ։ Պաշտպանել է մենեջմենթի գծով մագիստրոսական ատենախոսություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի[1] դասընթացները՝ ստանալով մենեջերի հավաստագիր։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. հիմնել է «Training and Development» («T&D») խորհրդատվական ընկերությունը։

2006 թ.-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։

2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։

2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։

2016 թ․ ՀՀ վարչապետի դեկտեմբերի 8-ի 1165-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի[2] պաշտոնում։ Սեփական դիմումի համաձայն 2018 թվականի մայիսի 3-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։

2018 թվանանից հանդիսանում է «Այբ» դպրոցի գործառնական տնօրեն։

«Այբ» դպրոցի ՀԽ 2020 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ նշանակվել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն։

Հանսիսացել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի[4] և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի[5] նախագահ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սահակյանն ամուսնացած է, ունի 2 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Բրիտանիայի Բաց համալսարան».
  2. «ՀՀ վարչապետի որոշումը Դավիթ Սահակյանին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման մասին». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Դավիթ Սահակյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  4. ««Այբ» կրթական հանգույց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ».
  5. ««Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]