Դավիթ Մանուկյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մանուկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան,  Ուկրաինա[1] և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[2] (54 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Եվգենի Չերտկով
170 սանտիմետր

Դավիթ Սասունիկի Մանուկյան (նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 1979 թվականից։ Հանդես է եկել «Չեմպիոն» (Զապորոժիե) ըմբշամարտի ակումբում և «Սպարտակ» (Զապորոժիե) մարզական ընկերությունում։ Մարզվել է Եվգենի Չերտկովի ղեկավարությամբ։ 1989 թվականին դարձել է ԽՍՀՄ երիտասարդական առաջնության հաղթող։ 1987-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում։ 1994-2003 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի ազգային հավաքականում։ 1999 թվականին հաղթել է Առաջին Համաուկրաինական ամառային մարզական խաղերում։ 2000 թվականի ապրիլին Մոսկվայում Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել է բելառուս Վյաչեսլավ Մակարենկոյին։ 2000 թվականի սեպտեմբերին Սիդնեյի Օլիմպիական խաղերում նա երեք մենամարտ անցկացրեց խմբային փուլում, որոնցում տարել է երեք հաղթանակ․ նախ հաղթել է Վյաչեսլավ Մակարենկոյին, ապա՝ Սամոայից Ֆաաֆետայ Իուտանուին ու լեհ Արթուր Միխալկևիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ԱՄՆ-ից Մեթ Լինդլենդին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ֆինն Մարկո Յուլի-Հաննուկսելային, ի վերջո զբաղեցրել 4-րդ տեղը և մնացել առանց մեդալի[3]։

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1997 - 11,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 1998 - 8,
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1998 - 10,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 1999 - 7,
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1999 - 17,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2000 -,
  • Օլիմպիական խաղեր 2000 - 4։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Զապորոժիեի ազգային համալսարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. 2,0 2,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=6C2024FFCC90454DA8F2E4B3CFAEA4D4
  3. «Wrestling at the 2000 Sydney Summer Games: Men's Middleweight, Greco-Roman». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]