Դավթիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դավթիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԴավթի մեզրե, Դավթի մեզրե գյուղ, Դավթի մրզա, Դավթի մրզա գյուղ, Դավթի մրզո, Դավթիք, Դավիթ միրզա, Դավիթ մրզո, Թավթի մրզա, Մազրա, Մեզրե
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն256 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23850
Դավթիկ (Աշխարհ)##
Դավթիկ (Աշխարհ)

Դավթիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր ձորակում, Բալու քաղաքից 13 կմ արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել և ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է ամբողջովին հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջերին ուներ 32 տուն` 256 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավթիկն ուներ 3 եկեղեցի.

  • Ս. Կիրակոս, կառուցված 1241 թվականին, XIX դարում ավերակ
  • Ս. Սարգիս, XIV դար
  • Ս. Թորոս

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր վարժարան, որտեղ սովորում էին 30-35 աշակերտ[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 43

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]