Պաղին (Բալուի գավառ, հին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պաղին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Հիմնադրված էմ.թ.ա. 9-8-րդ դարեր թ.
Այլ անվանումներԱսաղի, Բաղին, Պագին, Պալան, Պալին, Պաղին ավան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պաղին, ամրոց, բերդ, ավան, գյուղաքաղաք, քաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Պաղնատուն գավառում, իսկ ավելի ուշ քաղաք Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Բալու քաղաքից հյուսիս-արևմուտք։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի անվանման առաջացման հետ կապված կա երկու վարկած։ Ըստ առաջինի Պաղին է կոչվել կառուցողի անունով, իսկ ըստ ժողովրդական ստուգաբանությամբ պաղ աղբյուրներ ունենալու պատճառով։ Աղբյուրներից մեկը, որը բխում էր Սեղանաքար ժայռի տակից, կոչվում էր Սեղանի ակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղինը հիմնադրվել է մ.թ.ա. 9-8-րդ դարերում կամ էլ դրանից էլ շուտ։ Բնակավայրի ավերակների տակից հայտնաբերվել է Մենուա թագավորի 2 սեպագիր արձանագրություններ։

Եղել է Պաղնատուն գավառի կենտրոնը։ Հանդիսացել է Ծոփքի պաշտպանական կարևոր ամրություններից մեկը։

IX դարում Պաղինին տիրել են բյուզանդացիները, իսկ XI դարի երկրորդ կեսից սելջուկ-թուրքերը։

Քաղաքն ամայացել է XV դարում։ Բնակիչները տեղափոխվել են մոտակայքում գտնվող Պաղին գյուղ։ Հատկանշական է, որ XIX դարում Բալուի գավառակն ուներ Պաղին անունով 3 գյուղ, որոնցից մինը Բալու քաղաքից գտնվում էր հյուսիս-արևմուտք, երկրորդը` հարավ-արևմուտք, իսկ երրորդը` հյուսիս։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի ավերակները ուսումնասիրված չեն։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղինից է V դարի ավագ թարգմանիչների սերնդի հայտնի ներկայացուցիչներից Հովսեփ Պաղնացին[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 294

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]