Դաոսի պլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Գեյթս Դաուես (1865–1951)

Դաոսի պլան, Գերմանիայի համար փորձագետների միջազգային կոմիտեի (նախագահ ամերիկյան բանկիր Չարլզ Գեյթս Դաուես) մշակած ռեպարացիոն պլան։ Հաստատվել է Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918) հաղթող տերությունների՝ 1924 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնի կոնֆերանսում։ Դաոսի պլանը պետք է ապահովեր Գերմանիայի ռեպարացիաների վճարումը հաղթող տերություններին, հեշտացներ ամերիկյան ներդրումները երկրում, վերականգներ դրա ռազմարդարական պոտենցիալը, որին կարևոր դեր էր հատկացվում Խորհրդային Միության և Եվրոպայում կոմունիստական ընդվզումների դեմ պայքարում։ Դաոսի պլանով Գերմանիային հատկացվեց 200 միլիոն դոլար փոխառություն, որի շնորհիվ այն արագորեն վերականգնեց ռազմական արդյունաբերությունը[փա՞ստ]՝ պատրաստելով սանձազերծելու երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գերմանիայի մոնոպոլիաները պայքար ծավալեցին համաշխարհային շուկայում իրենց մրցողունակությանը խանգարող Դաոսի պլանի դեմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաոսի պլան» հոդվածին։