Դամասկոսի բորսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամասկոսի բորսա
Տեսակֆոնդային բորսա
Երկիր Սիրիա
Հիմնադրված2009
Գլխադասային գրասենյակՅաֆուր, Կատանայի շրջան, Կատանայի գավառ, Ռիֆ Դիմաշկ, Սիրիա
Կայքdse.sy(արաբ.)

Դամասկոսի բորսա (անգլ.՝ Damascus Securities Exchange (DSE), արաբ․՝ سوق دمشق للأوراق المالية‎‎), ֆոնդային բորսա, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։ Հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է միակ ֆոնդային բորսան Սիրիայում։ Դամասկոսի ֆոնդային բորսան անդամակցում է Եվրո-ասիական ֆոնդային բորսաների դաշնությանը և բորսաների արաբական դաշնությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորսայի բացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2008 թվականին, միաժամանակ ստեղծվել է բորսայի կայքը։ Առաջին պաշտոնական աճուրդն սկսվել է 2009 թվականի մարտի 10-ին՝ երեքշաբթի օրը[1]։ Այն ժամանակ բորսայում վաճառվում էր 6 բաժնետոմս, պատրաստվում էին տեղաբաշխման ևս 4-ը[2]։ Արդեն 2009 թվականի ապրիլին Դամասկոսի բորսան դարձել է Արաբական բորսաների ֆեդերացիայի անդամ[3]։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2011 թվականի մարտից, երբ սկսվել է քաղաքացիական պատերազմը, մինչև 2012 թվականի մայիսը սիրիական ֆունտի արժեքը նվազել է 45%-ով, իսկ Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը՝ գրեթե 40%-ով։

Ներկայումս Դամասկոսի բորսայում վաճառվում են ավելի քան երկու տասնյակ ընկերությունների արժեթղթեր, հիմնականում բանկեր, ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ, բայց կան նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ընկերություններ, սպասարկման և հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ[4]։

2021 թվականի փետրվարին Դամասկոսի ֆոնդային բորսայի ինդեքսը (DWX) հասել է բորսայի բացումից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 10,035.91 կետ[5]։

2022 թվականի մայիսի 10-ին բորսայի գրասենյակը տեղափոխվել է Յաֆուրի բիզնես թաղամաս[6][1]։

Գործարքների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսի բորսան բաց է կիրակիից հինգշաբթի։ Ուրբաթը և շաբաթը հանգստյան օրեր են։ Գործարքներն իրականացվում են տեղական ժամանակով 11:00-ից մինչև 13:00-ն (UTC+3):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «AFP: Syria launches first stock exchange». www.google.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ. փետրվարի 12-ին.
  2. «Сирия открыла свою первую биржу». Агентство нефтегазовой информации (ռուսերեն). 2009 թ. մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Damascus Securities Exchange…. Becomes a member in Arab Bourse Union». DSE.sy (անգլերեն). 2009 թ. ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  4. «Listed Securities». DSE.sy (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  5. «Damascus Securities Exchange Index continues to achieve new records» (անգլերեն). 2021թ. փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ. հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ. հուլիսի 10-ին.
  6. «DSE | الأخبار». www.dse.sy. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]