Ալ-Դալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դալիաից)
Քաղաք
Ալ-Դալիա
արաբ․՝ الدالية‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
ՄինտակաՋաբլեի գավառ
Նահիյաալ-Դալիայի շրջան
ԲԾՄ508 մետր
Բնակչություն4540 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Դալիա (Սիրիա)##
Ալ-Դալիա (Սիրիա)

Ալ-Դալիա (արաբ․՝ الدالية‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ջաբլեի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 13 608 բնակչություն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Դալիան գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ Լաթակիա քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 13 608 մարդ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004