Գրիգոր Վարդանյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Վարդանյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Վարդանյան
Ծնվել է1918
ԾննդավայրՈսկեվազ, Էջմիածնի գավառ
Մահացել է1957
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «Վարշավայի ազատագրման համար» մեդալ

Գրիգոր Բագրատի Վարդանյան (1918, Ոսկեվազ, Էջմիածնի գավառ - 1957), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Վարդանյանը ծնվել է 1918 թվականին, Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Երկու տարեկան հասակից զրկվել է ծնողներից։ 1939 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումը, որից հետո աշխատել է Ապարանի շրջանի Մուլքի գյուղում որպես ուսուցիչ[1]։

Հայրենական մեծ պատերազմի օրերին Գրիգորը զինվորական ծառայությունն սկսել է նոր կազմակերպված 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում, որի կազմում մարտնչել է Կովկասի նախալեռներից մինչև Բեռլին։ Ռազմաճակատում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով և գովասանագրերով[1]։

Պատերազմի հաղթական ավարտից հետո Վարդանյանը սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, միաժամանակ աշխատել է հայրենի գյուղի դպրոցում, դասավանդել է պատմություն։ Այնուհետև աշխատել է Ոսկեհատի 8-ամյա դպրոցում[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Վարդանյանը մահացել է 1957 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]