Գրիգոլ Մաիսուրաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոլ Մաիսուրաձե
გრიგოლ მაისურაძე
Ծնվել է1817
ԾննդավայրԾինանդալ
Վախճանվել է1885
Մահվան վայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
 Grigol Maisuradze Վիքիպահեստում

Գրիգոլ Մաիսուրաձե (վրաց.՝ გრიგოლ [გიორგი] მაისურაძე, 1817, Ծինանդալ - 1885, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), վրացի նկարիչ և Վրաստանի ռեալիստական պատկերանկարչության դպրոցի հիմնադիր։

Ծնվել է Ցինանդալիում՝ իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի ճորտի ընտանիքում։ Իշխանը բանաստեղծ էր։ Նա որպես գեներալ ծառայության մեջ էր Ռուսական կայսրությունում։ Ճավճավաձեն ազատագրում է Մաիսուրաձեին և հովանավորում նրա կրթությունը Սանկտ-Պետերբուրգում, որտեղ Գրիգոլը սովորում է Կառլ Բրյուլովի ղեկավարությամբ[1]։ 1850-ական թվականներին Մաիսուրաձեն վերադառնում է հայրենի Վրաստան և Քութայիսում ուսուցանում նկարչություն։ Նա այնտեղ էլ մահանում է։ Նրա ստեղծագործություններից շատերը կորել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Turner, Jane (1996), The Dictionary of Art, vol. 12, p. 326. Grove's Dictionaries, ISBN 1-884446-00-0