Գրեգորի Մանկիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգորի Մանկիու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1958(1958-02-03)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրԹրենթոն, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի իրավունքի դպրոց և Pingry School?
Մասնագիտությունտնտեսագետ և բլոգեր
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններChair of the Council of Economic Advisers?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն[4][5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքgregmankiw.blogspot.com
 N. Gregory Mankiw Վիքիպահեստում

Նիկոլաս Գրեգորի Մանկիու (անգլ.՝ Nicholas Gregory Mankiw, ծնվելէ՝ փետրվարի 3, 1958(1958-02-03)[1][2], Թրենթոն, ԱՄՆ[3]), ամերիկացի մակրոտնտեսագետ, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, էկզոգեն տնտեսական աճի Մանկիու-Ռոմեր-Վեյլի նեոդասական մոդելի համահեղինակ, նոր քեյնսականության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասը ծնվել է 1958 թվականի փետրվարի 3-ին ուկրաինացի ներգաղթյալների ընտանիքում, Նյու Ջերսի նահանգի Տրենտոն քաղաքում։

Բակալավրի կոչումը ստացել է Փրինսթոնի համալսարանում 1980 թվականին, իսկ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան շնորհվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից 1984 թվականին։ 1987 թվականից Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է։

Գրեգորի Մանկիուն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ 2003-2005 թվականներին։ Հավատարիմ է պահպանողական հայացքներին, եղել է 2012 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի խորհրդականը։

Գրեգորի Մանկիուն ուսուցչական կարիերայի ընթացքում դասավանդել է տարբեր դասընթացներ, այդ թվում՝ միկրոէկոնոմիկա, մակրոտնտեսագիտություն, վիճակագրություն և տնտեսագիտություն տեության հիմունքները։ Մի անգամ Մանկիուն ամռանը Լոնգ Բիչում աշխատել է որպես առագաստանավային հրահանգիչ։

Գ․ Մանկիու-ի գործունեությունը չի սահմանափակվում միայն դասավանդմամբ, հետազոտական աշխատանքով և հեղինակային աշխատանքով․ նաՏնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի (Քեմբրիջ, Մասաչուսեթս) դրամավարկային տնտեսագիտության ծրագրի տնօրենն է, ինչպես նաև Բոստոնի Դաշնային պահուստային բանկի և ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային ծառայության խորհրդականն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Գ. Մանկիուն ապրում է Ուելսլիում (Մասաչուսեթս) իր կնոջ՝ Դեբորայի, երեխաների՝ Քեթրինի, Նիկոլասի և Փիթերի հետ։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոքր մենյուի ծախսեր և մեծ բիզնես ցիկլեր. մենաշնորհի մակրոտնտեսական մոդել»[6]
  • «Տնտեսական աճի էմպիրիկական ներդրում»[7]
  • Տնտեսագիտության սկզբունքները (1-ին հրատ.)[8]
  • Տնտեսագիտության սկզբունքները (4-րդ հրատ.)[9]
  • Տնտեսագիտության սկզբունքները (6-րդ հրատ.)[10]
  • Մակրոէկոնոմիկա (7-րդ խմբ.)[11]

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակրոտնտեսագետը որպես գիտնական և ճարտարագետ[12]
  • Նոր Քեյնսյան տնտեսագիտություն[13]
  • Աջակցություն տնտեսական աճի էմպիրիկային[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #120973626 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Mankiw G. I am no longer a Republican
  5. Former Bush Economist Mankiw Says He Quit ‘the Party of Trump’Bloomberg News.
  6. N. Gregory Mankiw (1985). «Small Menu Costs and Large Business Cycles: A Macroeconomic Model of Monopoly». Quarterly Journal of Economics. 100 (2): 529–537. doi:10.2307/1885395. JSTOR 1885395.
  7. N. Gregory Mankiw; David Romer; David Weil (1992). «A Contribution to the Empirics of Economic Growth». Quarterly Journal of Economics. 107 (2): 407–437. CiteSeerX 10.1.1.335.6159. doi:10.2307/2118477. JSTOR 2118477. S2CID 1369978.
  8. N. Gregory Mankiw (1998). Principles of Economics (Mankiw) (1st ed.). Fort Worth, Texas: Dryden Press. ISBN 978-0-03098238-5.
  9. N. Gregory Mankiw (2006). Principles of Economics (4th ed.). South-Western College Pub. ISBN 978-0-324-22472-6.
  10. N. Gregory Mankiw (2011). Principles of Economics (6th ed.). Cengage Learning. ISBN 978-0-538-45305-9.
  11. N. Gregory Mankiw (2010). Macroeconomics (7th ed.). Worth Publishers. ISBN 978-1-4292-1887-0.
  12. Мэнкью Н. Г. Макроэкономист как ученый и инженер = The Macroeconomist as Scientist and Engineer (2006). Вопросы экономики. 2009;(5):86-103.
  13. Мэнкью Н. Г. Новая кейнсианская экономическая теория = New Keynesian Economics
  14. Mankiw G., Romer D., Weil D. Contribution to the Empirics of Economic Growth // NBER Working Paper, № 3541, December 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորի Մանկիու» հոդվածին։