Գուսան Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուսան Զաքարյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1929(1929-12-27)
Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 12, 1995(1995-03-12) (65 տարեկան)
Վանաձոր, Հայաստան
Մասնագիտությունգուսան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ

Սարգիս Մկրտչի Զաքարյան (Գուսան Զաքարյան) (դեկտեմբերի 27, 1929(1929-12-27), Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ - մարտի 12, 1995(1995-03-12), Վանաձոր, Հայաստան), հայ գուսան։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1983)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 27-ին Վահագնի գյուղում, որն այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ 1983 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը։ Ստեղծագործել է վաղ տարիքից, նվագել է թառ։ 1937 թվականիից մասնակցել է հանրապետական ժողովրդական օլիմպիադաներին, գրավել 1-ին տեղ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքարյանի ճանաչված երգերից են՝ «Անմահ Թումանյան», «Ղարաբաղ», «Աննման եղնիկ», «Աղբյուր երազ», «Սայաթ-Նովա» և այլն։

2013 թվականին լույս են տեսել նրա «Երգը հավետ կմնա» երգարանը և «Ամեն գիշեր ունի լուսաբաց» ժողովածուն։ Գրական ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։

Մահացել է 1995 թվականի մարտի 12-ին Վանաձոր քաղաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։