Գունավոր մատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գունավոր մատիտներ

Գունավոր մատիտ, նկարչության գործիք։ Այն իրենից ներկայացնում է նեղ, պիգմենտավորված միջուկ, որը մտցված է փայտյա գլանաձև պատյանի մեջ։ Ի տարբերություն գրաֆիտի կամ ածխի մատիտի՝ գունավոր մատիտի միջուկն ունի յուղային կամ մոմե հումք և պարունակում է պիգմենտների,հավելումների և դրանք կապակցող բաղադրատարրերի այլ համաչափություն։ Լուծվող մատիտները և գունամատիտները նույնպես արտադրվում են որպես գունավոր միջուկներ՝ մեխանիկական մատիտների համար։

Գունավոր մատիտների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտները կարող են տարբերվել որակով և օգտագործման հարմարավետությամբ։ Միջուկի պիգմենտի կոնցենտրացիան, պիգմենտների լուսակայունությունը, երկարակեցությունը և միջուկի փափկությունը բրենդի ու նրա շուկայական գնի հիմնական ցուցանիշներն են։ Յուղամատիտների կամ մոմե հումքով մատիտների և ջրում լուծվող գունավոր մատիտների միջև էական տարբերություն չկա։ Չնայած դրան՝ որոշ արտադրողներ ջրում լուծվող մատիտները գնահատում են որպես նվազ լուսակայուն։ Գունավոր մատիտների՝ որպես նկարչության գործիքի տարածվածության աճը հիմք դարձավ “Colored Pencil Society of America” [CPSA]-ի[1] հիմնադրման համար։ Այս ասոցիացիան հիմնադրվել է 1990 թվականին՝ որպես կոմերցիոն ընկերություն, որը նվիրված էր 18 տարեկանից բարձր այն նկարիչներին, ովքեր նկարում էին գունավոր մատիտներով։ CPSA-ը գունավոր մատիտները ներկայացնում է ոչ միայն որպես արվեստի գործիք, այլև ձգտում է ստանդարտներ սահմանել՝ գունավոր մատիտներ արտադրողների համար։ Մյուս երկրները, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և Մեքսիկան[2][3][4] իրենց կազմակերպությունները և համայնքները ձևավորել են այն նկարիչների համար, ովքեր օգտագործում են գունավոր մատիտներ։ Սովորաբար գունավոր մատիտները պահվում են գրչատուփերի մեջ՝ մեխանիկական վնասվածքներից խուսափելու նպատակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտների պատմությունը մինչև վերջ վերծանված և բացահայտված չէ։ Մոմե հումքով մատիտի մասին հիշատակվում է հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի[5] աշխատություններում։ Մոմի հիման վրա պատրաստված նկարչական նյութերն օգտագործվել են հարյուրամյակներ շարունակ՝ պահպանելով իրենց վառ գույները և բնական տեսքը։ Չնայած այն հանգամանքին, որ գունավոր մատիտները տասնամյակներ շարունակ գործածվում էին մակերևույթի վրա «ստուգման և նշագրման համար», միայն 20-րդ դարի սկզբում այն սկսեցին արտադրել նկարիչների համար անհրաժեշտ որակով։ Արտադրողները, ովքեր առաջինն սկսեցին նկարիչների համար նախատեսված գունավոր մատիտների արտադրությունը, 1908 թվականին ներառում են Faber-Castell-ը, 1924 թվականին՝ Caran d’Ache-ն, հետո նաև՝ Berol Prismacolor-ը (1938 թվականին)[6]։ Այլ հայտնի արտադրողներ են Blick Studio-ն, Bruynzeel-Sakura-ն, Cretacolor-ը, Derwent-ը, Holbein-ը, Koh-i-Noor Hardtmuth-ը, Lyra-ն, Mitsubishi-ն, Schwan-Stabilo-ն և Staedtler-ը։ 2016 թվականին՝ եծահասակաների համար նախատեսված գունազարդման գրքի[7] և ամենօրյա գունազարդման գրքի[8] ի հայտ գալով պայմանավորված՝ ԱՄՆ-ում գունավոր մատիտների վաճառքը եռակի աճ գրանցեց։ Վերջին տարիների ընթացքում գունավոր մատիտները կիրառվում են արտ-թերապիայում և ռեաբիլիտացիայում[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About CPSA». Colored Pencil Society of America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «UK Coloured Pencil Society». UKCPS, Artist 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Coloured Pencil Society of Canada». Coloured Pencil Society of Canada. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Lindhardt, Belinda. «Australian Coloured Pencils Network». Australian Coloured Pencils Network. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  5. Girdler, Jr., Reynolds (1967). Crayons in the History of the Arts. National Art Education Association. էջ 31. JSTOR 3190944.
  6. Ellis, Margaret. «Categories of Wax-Based Drawing Media». waac newsletter. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Johanna Basford Coloring Books».
  8. «Paper diary with coloring pages». ISBN 0692593209.
  9. «Why adult coloring books are good for you - CNN».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գունավոր մատիտ» հոդվածին։