Գոգոլի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոգոլի տուն
Տեսակդաստակերտ, թանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
ՀասցեНикитский бульвар 7а
Հիմնադրվել է1974
Կայքdomgogolya.ru
Քարտեզ
Քարտեզ

Գոգոլի տուն (ռուս.՝ Дом Гоголя), պետական բյուջետային մշակութային հաստատություն Մոսկվայում, որը նվիրված է գրող Նիկոլայ Գոգոլին։ Գտնվում է կոմս Ալեքսանդր Տոլստոյի նախկին առանձնատանը՝ Նիկիտսկի բուլվար 7ա հասցեում, որտեղ գրողը ապրել է չորս տարի՝ 1848 թվականից մինչև իր մահը՝ 1852 թվականը։ 2018 թվականից սկսած՝ թանգարանը Ռուսաստանում Գոգոլի հիշատակին նվիրված միակ կենտրոնն է[1]։

Թանգարանային էքսպոզիցիան կազմված է վեց հիշատակային սենյակներից, որոնք գտնվում են շենքի առաջին հարկում[2]։ Գիտական գրադարանի պահպանության տակ է գտնվում Նիկոլայ Գոգոլի կենդանության օրոք և ավելի ուշ հրատարակությունների ավելի քան 300 հատոր։ Ամեն տարի անցկացվում է «Գոգոլյան ընթերցումներ» գիտական կոնֆերենցիան, համերգներ և գեղարվեստական ցուցահանդեսներ[3]։ 2014 թվականից հուշահամալիր կենրոնի շրջանակներում գործում է «Նոր թև» ստեղծագործական տարածքը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգոլի տունը 1900-ական թվականներին
Կոմս Ալեքսանդր Պետրովիչ Տոլստոյի դիմանկարը, 1840-ական թվականներ
Նիկոլայ Գոգոլի դիմանկարը, հեղինակ՝ Ալեքսանդր Իվանով 1940-ական թվականներ

Շենքը մինչ Գոգոլը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության պատմությանը սկսել են հետևել 17-րդ դարից սկսած, երբ հարյուրապետ Իվան Բուտուրլինին պատկանող հողատարածքում կառուցվել են առաջին քարե ապարանքները։ Հետագայում շենքը պատկանել է Ալեքսեյ Պլոխովի ընտանիքին և գաղտնի խորհրդականի կնոջը՝ Մարիա Սալտիկովին։ 1802 թվականին նրա ղեկավարությամբ կազմվել է շենքի հատակագիծը, որը միավորում էր առանձին ապարանքների շինությունները։ Առանձնատանը ժամանակակից տեսքն է տվել կալվածքի հաջորդ սեփականատեր Դմիտրի Բոլտինը՝ 1809 թվականին նրա երկարությունը ընդարձակելով 14-ից մինչև 22 սաժեն։ 1812 թվականի հրդեհից հետո ոչնչացվել են հողատարածքի բակում գտնվող բոլոր փայտե շինությունները, իսկ քարե շինությունները խիստ տուժել են։ 1822 թվականին առանձնատունը վերանորոգվել է նոր սեփականատիրոջ՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Տալիզինի կողմից, որը ընդարձակել է հողամասի չափսերը և ձևափոխել է շենքի ճակատամասը։ Նիկոլայ Գոգոլը նոր սեփականատիրոջ՝ կոմս Ալեքսանդր և Աննա Տոլստոյների հրավերով առանձնատուն է տեղափոխվել 1848 թվականին։ Նրան հատկացրել են տան ներքևի հարկի երկու սենյակը, որտեղ գրողն ապրել է մինչև իր մահը՝ 1852 թվականը[5]։

Գրողի կյանքը Մոսկվայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Գոգոլը առաջին անգամ Մոսկվա է այցելել 1832 թվականին։ Պատմաբան Միխայիլ Պոգոդինի հետ ծանոթության շնորհիվ նա մտել է գրականագետների շրջան և սկսել է հյուրընկալվելՍերգեյ Ակսակովին, Միխայիլ Շչեպկինին, Ալեքսեյ Խոմյակովին, Ալեքսանդրա Չերտկովին, Վասիլի Բոտկինին և այլոց[6][5]։ 1832-1848 թվականների ընթացքում բազմիցս եղել է Մոսկվայում, կանգ է առել Սերգեյ Շևիրովի և Միխայիլ Պոգոդինի մոտ[5], որի հետ 1848 թվականի վեճը առիթ է հանդեսացել, որ ընդունի կոմս Տոլստոյի հրավերը և բնակություն հաստատի Նիկիտսկի բուլվարում[7]։ Այդ առանձնատանը նա շարունակել է աշխատել «Մեռած հոգիներ»-ի երկրորդ հատորի վրա, որի ձեռագիրը այրել է իր մահից մի քանի օր առաջ[5][8]։ Հայտնի է, որ Գոգոլին հյուր են գնացել Իվան Տուրգենևը, Միխայիլ Պոգոդին, Սերգեյ Ակսանով, Միխայիլ Շչեպկինը, Ստեփան Շևիրյովը[9][10]։

Թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Նադեժդա Կրուպսկայայի նախաձեռնությամբ կազմավորվել է Նարկոմպրոսի գրադարանը, սկզբում այն ստացել է Քաղաքային գրադարան № 130 անվանումը, իսկ 1961 թվականին՝ № 2 անվանումը։ 1966 թվականին Մոսկվայի գործադիր կոմիտեի հրամանով Նիկիտսկի բուլվարի վրա գտնվող շենքը տրվել է № 2 Քաղաքային գրադարանին[11]։ 1976-1977 թվականներին շինությունում ընթացել է վերանորոգում։ Դրա ավարտից հետո թանգարանի առաջին հարկում բացվել է Նիկոլայ Գոգոլի հիշատակի սենյակները, որոնց կահավորանքը վերստեղծվել է ըստ ժամանակակիցների հուշերի, իսկ 1979 թվականին № 2 Քաղաքային գրադարանը վերանվանվել է Գոգոլի անվան գրադարանի[9]։ Գրադարանի ֆոնդում պահվում է ռուս և ժամանակակից կոմպոզիտորների պարտիտուրների հավաքածու[3], Գոգոլի կենդանության օրոք և մահվանից հետո ավելի քան 300 երկերի ժողովածուներ, գրողի կենսագրության և գիտական ժառանգության վերաբերյալ գիտական աշխատությունների հավաքածու[1]։ Գրադարանը զբաղվում է նաև գրական երկրագիտությամբ[12]։

Թանգարանի էքսպոզիցիան գտնվում է առաջին հարկի վեց սենյակներում։ Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ յուրաքանչյուր սենյակում կա սիմվոլիկ ինստալյացիա՝ «առաջնորդող» առարկայի տեսքով[13]։ Նախասրահում շեշտադրված է սնդուկը, որը խորհրդանշում է Գոգոլի հաճախակի ճամփորդությունները և Մոսկվայում ժամանակավոր գտնվելը։ Հյուրասենյակում կենտրոնական առարկան բուխարին է, որը կապվում է «Մեռյալ հոգիների» երկրորդ հատորի այրման հետ։ Գոգոլի աշխատասենյակում կա բազմոց, որը ներկայացնում է «Ռևիզորի» ընթերցումը հրավիրված գրագանագետների առջև, իսկ «Հիշատակի սենյակում» պահվում է գրողի հետմահու դիմակը[9][13]։

Էքսպոզիցիայի կազմակերպման գլխավոր խնդիրն եղել է Գոգոլի հիշատակային իրերի բացակայությունը։ Այս առումով ցուցանմուշների մեծ մասը վերցված են եղել գրողի մոտ ընկերների հավաքածուներից․ թախտը՝ Ալեքսանդր Օստրովսկուց, սեղանը՝ Միխայիլ Պոգոդինից, հախճապակե թանաքամանը, որը Էլի Բիլյուտինի նվերն էր, բերվել էր Կիբինցիից, որտեղ Գոգոլը ժամանակ է անցկացրել իր մոր հետ[9][14]։ Ցուցադրությունների միջոցով հասանելի է վիրտուալ տուր[15]։

Գոգոլի կյանքի և ստեղծագործության առաջատար մասնագետ Իգոր Զոլոտուսկին համարում է, որ Գոգոլի սենյակներում բացված «իրերի թատրոնը» համարվում է «գրողի հիշատակի ամոթալի ծաղր», քանի որ Գոգոլը այդ պատերի ներսում շատ դժվարություններ է կրել․ «Մեռյալ հոգիների» երկրորդ հատորի գրումն ու այրումը, Վիելեգորսկիների ընտանիքի՝ իրենց դստեր համար խնամախոսության մերժումը, գրողի մահը։ Զոլոտուսկու կարծիքով՝ ցուցադրության կազմակերպիչները չեն կարողացել փոխանցել Գոգոլի կրոնական հայացքները։ Իրինա Մոնախովան նաև կարծում է, որ Գոգոլի կյանքին նվիրված թանգարանային ցուցադրությունում լազերային տեխնոլոգիաների օգտագործումը չպետք է կիրառվի[16]։

Շենքի ռեստավրացիայի հարցերը վերանորոգումից հետո շոշոփել են Սավա Յամշիկովը[17] և Նինա Մոլևան[18]․ «Թանգարան առաջվա պես չկա։ Գոգոլի անվան քաղաքային գրադարանում կան հիշատակային սենյակներ։ Դեռևս 20 տարի առաջ Իգոր Զոլոտունսկու հետ խոսել ենք թանգարանի բացման անհրաժեշտության մասին։ Եվ առաջարկել ենք թանգարանը տեղավորել հարևան շինությունում, իսկ տան ողջ աջ թևը տրամադրել թանգարանին։ Բայց դա դեռ չենք արել մինչ հիմա։ Իսկ այն, ինչ բացել ենք Գոգոլի հիշատակի սենյակներում, ես անվանում եմ Դիսնեյլենդի միաձուլում Ռուբլյովկայում գտնվող հնությունների խանութի խառնուրդի հետ։ Միայն հայելիները ինչ ասես արժեն…»[17]։ Մոլիևան նաև հաստատում է, որ շինարարական աշխատանքները, որոնք անցկացվել են 2001-2009 թվականներին, հանգեցրել են շենքի պատմական նկարագրի աղավաղմանը[18]։

Կալվածքի բակում տեղադրվել է Նիկոլայ Գոգոլի արձանը, որը Նիկոլայ Անդրեևի և ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելշի կողմից ստեղծվել է գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ[19]։ Արբատի փողոցի մյուս կողմում գտնվում է գրողի ևս մեկ արձան, որի հեղինակը Նիկոլայ Տոմսկին է․ այն ևս նվիրված էր 100-ամյակին[19]։

Ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս «Գոգոլի տան» կազմի մեջ մտնում է գրադարանը, հիշատակի թանգարանը, «Նոր Թև» արտ-տարածությունը և ցուցադրությունների սրահը։ Հուշահամալիրի ձևավորման համար շենքի վերակազմակերպումը սկսվել է 2001թվականին։ 2009 թվականի մարտին[20][21] բացվել է «Գոգոլի Տունը» որպես տարածք, որը համատեղում է «գրադարանային-տեղեկատվական և թանգարանային համալիր սպասարկումը»[22]։ Գրադարանի ընթերցասրահը կահավորված է համակարգիչներով և ինտերնետ հասանելիությամբ, իսկ դահլիճում կանոնավոր անցկացվում են հանրային հանդիպումներ մշակույթի գործիչների հետ[3]։ 2009 թվականին գրողի 200-ամյակին ընդառաջ բացվել է ընդարձակված էքսպոզիցիան։ 2018 թվականի սկզբին «Գոգոլի տունը» Ռուսաստանում Գոգոլի կյանքին նվիրված միակ թանգարանն է[1]։

2014 թվականից առանձնատան ծածկակառքերի հին կցաշենքում հին գործում է «Նոր Թև» արտ-տարածությունը, որտեղ ցուցադրվում են տարաբնույթ ժանրերի ստեղծագործություններ[10]։

«Գոգոլի տունը» ձգտում է պահպանել գրողի մասին «մշակութային հիշատակը»[23]։ Կենտրոնում դասախոսություններ են անցկացվում արվեստի և գրականության գծով, գեղարվեստական ներկայացումներ և համերգներ, գործում է նաև մանկական ստուդիա։ Ամեն տարի գրողի տանը անցկացվում է միջազգային «Գոգոլյան ընթերցումներ» գիտական կոնֆերանսը[10]։

2017 թվականին «Գոգոլի տան» թատերա-երաժշտական հյուրասենյակում բացվել է «Խենթացած երաժշտությունից» կինոմրցույթը, որտեղ ամեն շաբաթ դասախոսություններ են կարդացել 1930-1940-ական թվականների ամերիկյան կինոյի վերաբերյա[24]։ Նույն թվականին անցկացվել է «Նոր օպերա» նվագախմբի երաժիշտների համերգը՝ 17-19-րդ դարերի գործիքային և վոկալ երաժշտության ծրագրով և կինոմրցանակներով՝ նվիրված Էլդար Ռյազանովի «Կառնավալային գիշեր» ֆիլմին[25]։ 2018 թվականը սկսվել է «Մեռյալ հոգիներ» ներկայացումով, որը կազմակերպվել էր «МАР-Т» թատերական միավորման հետ համատեղ»[26], «Հին սնդուկի գանձերը» երաժշտական հեքիաթից[27] և ներկայացումներ հունական մշակութային կենտրոնի հետ[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Акимова, 2014, էջ 3
  2. «Музей Н.В. Гоголя». Дом Н.В. Гоголя. Мемориальный музей и научная библиотека. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Книжкины Посиделки». Аргументы и Факты. 2004 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  4. Ксения Кулясова (2014 թ․ նոյեմբերի 17). «В "Доме Гоголя" - "Новое Крыло"». Новая Газета. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Викулова В. «Московский "Дом Гоголя": прошлое, настоящее и будущее». «Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. Молева, 2008, էջ 25
  7. Молева, 2008, էջ 172—173
  8. Викулова В. «История музея. Дом Гоголя». «Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека». Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Наталья Суворова (2009 թ․ մարտի 30). «планета гоголя: к 200-летию писателя открылся дом-музей н.в. гоголя». Частный Корреспондент. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Дом Н.В. Гоголя - мемориальный музей и научная библиотека». Культура.РФ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  11. «История дома». Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  12. Маркова, 2009, էջ 89
  13. 13,0 13,1 «Дом Н.В. Гоголя - мемориальный музей и научная библиотека». РЕВИЗОР. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  14. Молева, 2008, էջ 271, 280
  15. «Музей Н.В. Гоголя». «Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека». Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  16. Монахова И. «Вишневый сад Гоголя». Журнальный Зал. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  17. 17,0 17,1 Катаева Н. (2009 թ․ ապրիլի 1). «Оценит ли классик стеклопакеты?». Союзное Вече. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  18. 18,0 18,1 Молева, 2008, էջ 283
  19. 19,0 19,1 «Памятник Гоголю Николая Андреева вернут на историческое место». АРТГИД. 2014 թ․ մարտի 12. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  20. Поляков Т.П. Последняя тайна Гения, или как Гоголь пришел в Пандемониум; часть первая «Дорога к Храму или Сон музейного сценариста» // Музей. 2009, № 7. С. 9-18.
  21. Поляков Т.П. Последняя тайна Гения, или как Гоголь пришел в Пандемониум; часть вторая «Музейная явь, или Путь в Пандемониум» // Музей. 2009. № 11. С. 11-20.
  22. «История библиотеки». Дом Н. В. Гоголя — мемориальный музей и научная библиотека. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  23. Акимова, 2014, էջ 8—9
  24. «Дом Гоголя продолжает цикл лекций о «золотом веке» американского музыкального кино». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  25. ««Новая опера» в Доме Гоголя». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2017 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  26. «Спектакль «Мёртвые души» в Доме Гоголя». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  27. ««Сокровища старого сундука» в Доме Гоголя». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2018 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  28. «Греческие постановки в Доме Гоголя». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]