Գո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գո (չինարեն` 圍棋,围棋, վեյցզի, կորեերեն` 바둑, պադուկ, ճապոներեն` 囲碁, իգո) - Ճապոնական շաշկի խաղի անվանումը:
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Ըստ չինական հին ձեռագրերի խաղը ծագել է մ.թ.ա. երկրորդ, կամ երրորդ հազարամյակում։ VII դարում բերվել է Ճապոնիա, իսկ XV դարից մեծ տարածում և վերելք է ապրել։ Միայն XX դարում հայտնի դարձավ Եվրոպայում և Ամերիկայում։ Այժմ շատ երկրներ այդ խաղի ֆեդերացիաներ ունեն։
Խաղատախտակն ունի 180 սպիտակ և 181 սև խաղադաշտեր: Խաղի նպատակն է խաղատախտակի վրա շրջապատել առավել մեծ թվով չզբաղեցված խաղակետեր: Գոյի ավանդական խաղատախտակը՝ գոբանը փայտից է, գծված վանդակներով։ Խաղաքարերը ոսպնյակաձև են, հարևան քարերը համարյա քսվում ենիրար։