Գլոբբինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԳԼՈԲԲԻՆԳ
«ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ
ՏեսակՄիջազգային օնլայն գնումների հարթակ
Հիմնադրված է2015թ.
ՀիմնադիրԴավիթ Հարությունյան
Երկիր{{{2}}} Հայաստան
{{{2}}} Ուզբեկստան
{{{2}}} Ղազախստան
ՏնօրենՇուշանիկ Հարությունյան
ԿարգախոսKnow No Boundaries

Գլոբբինգ (Globbing, Global Shipping Inc.), միջազգային գնումների հարթակ, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել արտասահմանյան խանութներից և դրանք ստանալ Հայաստանում։ Հիմնադրվելով 2015 թվականին։ Ունի 150-ից ավել աշխատակից, պահեստներ ութ երկրներում(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄԷ, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան), գլխամաս ու մասնաճյուղեր Հայաստանում և ամենամեծ լոքերների ցանը(մոտ՝ 140 լոքեր և 3800 պահատուփ)[1][2]։

Ունի 750,000-ից ավել գրանցված օգտատեր և մինչ օրս առաքել է 7 միլիոն 300,000-ից ավել ծանրոց[3]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի Ask.com-ը և Insider.com-ը ընկերությանը համեմատել են «Ամազոն»-ի հետ` ներկայացնելով, թե ինչով է հայկական ընկերությունը գերազանցում «Ամազոն»-ին։

Հեղինակավոր կայքերը, մասնավորապես, անդրադարձել են Կովկասում էլեկտրոնային առևտրի ոլորտի զարգացմանը` նկատելով, որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով, այդ տարի գնորդներն առցանց գնումների վրա ծախսել են մոտ 900 մլրդ դոլարով ավելի, քան նախորդ երկու տարիներին[4]։

Online Shopping Network-ը «Գլոբբինգ»-ի աջակցությամբ 2,95 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ողջ տարածքում տեղադրել է արդեն 125-ից ավելի ժամանակակից «լոքեր» (կողպվող պահարան, որում լոգիստիկ ընկերությունը տեղավորում է առաքանին)` համալրված Touch ID, NFC անհպում վճարման համակարգերով, որոնցից հնարավոր է ստանալ նաև «Գլոբբինգ»-ի միջոցով կատարած պատվերները։ Հետաքրքրական է, որ միևնույն ժամանակ «Ամազոն»-ն ունի մոտ 20 000 «լոքեր»՝ 328,2 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում։ Այսպիսով, գերժամանակակից «լոքերների» քանակով Հայաստանը գերազանցում է ԱՄՆ-ին, եթե նկատի ունենանք երկու երկրների բնակչության թվի հարաբերակցությունը։
- Ask.com-ը, Insider.com

2022 թվականի «սև ուրբաթի» օրերին Globbing-ի միջոցով կատարվել է 280,000-ից ավելի գնում, որից 100,000-ը՝ Հայաստանից[5]։

Ընկերությունը 2023թ.-ի ընթացքում կարողացել է ապահովել օրական 18940 ծանրոց հանձնելու հնարավորություն, «սև ուրբաթ»-ի ժամանակ գրանցել է գնումների 37% աճ, իսկ պահեստ առաքված ծանրոցների գրանցումը տևել է մոտ 4 ժամ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գլոբբինգ ՍՊԸ | WorkNet.am». www.worknet.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Ամենաինովացիոն լոքերների ցանցը տարածաշրջանում». onlineshoppingnetwork.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «globbing.meta.about.ogTitle». am.globbing.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Հանրահայտ Ask.com-ը և Insider.com-ը զուգահեռներ են անցկացրել «Ամազոն»-ի և «Գլոբբինգ»-ի միջև` բացահայտելով` ինչով է հայկական ընկերությունը գերազանցում «Ամազոն»-ին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Հայաստանցիների պատվերները սև ուրբաթի շրջանակում. Ռեկորդներ Amazon-ում և Globbing-ում». PanARMENIAN.Net. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Instagram | Globbing Armenia». www.instagram.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.