Գերդա Ալմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերդա Ալմ
Ծնվել էմայիսի 24, 1869(1869-05-24)[1]
ԾննդավայրՎեստերոս, Շվեդիա[1]
Վախճանվել էօգոստոսի 26, 1956(1956-08-26) (87 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և conservator

Գերդա Ալմ (շվեդ.՝ Gerda Ahlm, լրիվ անունը` Gerda Maria Ahlm, մայիսի 24, 1869(1869-05-24)[1], Վեստերոս, Շվեդիա[1] - օգոստոսի 26, 1956(1956-08-26), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), շվեդ նկարիչ, ով աշխատել է ԱՄՆ-ում[2]։ Հայտնի է որպես գեղարվեստական ստեղծագործությունների պահպանության մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերդա Ալմը ծնվել է 1869 թվականի մայիսի 24-ին, Վեստերոսում։ 1889-1891 թվականներին սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում։ Այնուհետև մի շարք ուսումնական շրջագայություններ է կատարել Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում (1892), Իտալիայում և Անգլիայում (1894-1995), Նորվեգիայում (1898) և Բելգիայում (1900)։ Սովորել է նաև Կոլարոսի ակադեմիայում։

1903 թվականին Գերդա Ալմն արտագաղթել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Չիկագոյում, որտեղ աշխատել և ցուցադրել է իր սեփական գործերը, հիմնականում բնանկարներ, ինտերիերի և կանանց դիմանկարներ կատարված թույլ իմպրեսիոնիստական ոճով։ Նա իր նկարները ցուցադրել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի տարեկան ցուցահանդեսներում՝ սկսած 1905 թվականից և առաջին կին նկարիչներից էր 1905, 1911, 1912 թվականների Շվեդ-ամերիկյան արվեստի ցուցահանդեսներում[3]։

Հետաքրքրվելով արվեստի ստեղծագործությունների վերականգնման աշխատանքներով` Գերդա Ալմը Մյունխենի Հին պինակոտեկում Ֆրանց Կառլ Սեսիգի (1854–1914) մոտ ուսումնասիրել է կոնսերվացման տեխնոլոգիան։ Դրանից հետո աշխատել է Չիկագոյի արվեստի ինստիտուտում` որպես արվեստի գործերի կոնսերվատոր։ Նրա հմտությունն ու հեղինակությունը որպես կոնսերվատոր-նկարիչ այնքան հայտնի են դարձել, որ Գերդան ստացել է մի շարք կարևոր պատվերներ, այդ թվում՝ Շվեդիայի թագուհի Վիկտորիայի պատկանող ընտանեկան դիմանկարների վերականգնումը։ Համարվել է Ամերիկայի գլխավոր կոնսերվատոր նկարիչներից մեկը։ Գերդա Ալմի գործերը պահվում են ամբողջ աշխարհի մասնավոր հավաքածուներում և թանգարաններում։ Մահացել է 1956 թվականին, Չիկագոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Swanson, Mary Towley. Swedish Immigrant Artists’ Patronage System, 1880—1940, 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]