Գերգովիայի հուշարձան
Գերգովիայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Jean Teillard? |
Երկիր | Ֆրանսիա |
Բնակավայր | Gergovie? |
Շինության ձև | Քարե հուշարձան |
Ներկա վիճակ | Ընդգրկցած է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում |
Monument de Gergovie Վիքիպահեստում |
Գերգովիայի հուշարձան (ֆր.՝ monument de Gergovie) կամ Վերցինգոտերիքսի հուշակոթող (ֆր.՝ monument commémoratif à Vercingétorix), 1900 թվականին կլերմոնացի ճարտարապետ Ժան Թեյլարդի կողմից[1] Գերգովիայի սարավանդի արևելյան ծայրին կառուցված հուշարձան, որը գտնվում է Ֆրանսիայի Օվերն վարչական շրջանի Պյուի դը Դոմ դեպարտամենտի Կլերմոն Ֆերան քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հարավ։ Նվիրված է Ք․ա․ 52 թվականին այս տարածքում Հուլիոս Կեսարի դեմ Վերցինգետորիքսի տարած հաղթանակին[1][2]։
2018 թվականի մարտին ընդգրկվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկում[3] (քաղաք-ամրոցն ընդգրկվել է 2013 թվականին)։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանն ունի 26 մետր բարձրություն[1] և պատրաստված է Օվերնի քարով։ Բաղկացած է պատվանդանից, որի վրա բարձրանում են երեք սյուներ, որոնց գագաթին կորնիֆյան օրդերներ են ու գալլական թևավոր սաղավարտ[1]։ Պատվանդանի մեջ գետնադամբարան է գտնվում՝ Վերցինգետորիքսի ցենոտաֆով (հուշարձան պատերազմում զոհված անձի պատվին, որը սակայն թաղված է այլ վայրում)[2]։ Հուշարձանը զարդարում են երեք սալեր։
Գետնադամբարանի դռան վերևում գտնվող այդ սալերից մեկի վրա լատիներեն փորագրված է․
GERGOVIA IN HIS LOCIS DVX ARVERNORVM VERCINGETORIX C CESAREM INVADENTEM PROFLIGAVIT |
որի անգլերեն թարգմանությունը հետևյալն է․
Գերգովիա |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Գերգովիայի սարավանդը հարավից․ աջից երևում է հուշարձանը
-
Հուշարձանի մյուս հուշատախտակին այն պաշտոնյաների անուններն են, որոնք ներդրում են ունեցել դրա կառուցման գործում
-
Գալլական թևավոր սաղավարտը
-
Հուշարձանը Գերգովիայի ճակատամարտին նվիրված թանգարանի սենյակներից մեկից
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մասնակի թարգմանություն ֆրանսերեն Վիքիպեդիայի հոդվածից (տարբերակը՝ 2019 թվականի հոկտեմբերի 22-ի)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 The Monument Արխիվացված 2020-06-27 Wayback Machine, Tourist office of Gergovie
- ↑ 2,0 2,1 Ehrard, Antoinette (1980). Vercingétorix contre Gergovie ? Nos ancêtres les Gaulois (ֆրանսերեն). Clermont-Ferrand: Faculté des lettres et sciences humaines de Clermont-Ferrand.
- ↑ "Oppidum de Gergovie", French Ministry of Culture.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերգովիայի հուշարձան» հոդվածին։ |
|