Գերասիմ Բալասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերասիմ Բալասանով
Ծնվել էհուլիսի 21 (օգոստոսի 3), 1903
ԾննդավայրԴերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 22, 1976(1976-01-22) (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Մասնագիտությունուսուցիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Գերասիմ Մարտինի Բալասանով (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 22, 1976(1976-01-22), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայազգի[1] հետախույզ, պետական անվտանգության գնդապետ, Ճապոնիայի (1944-1945), Հյուսիսային Կորեայի (1945-1949), Հնդկաստանի (1951-1954) ռեզիդենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերասիմ Բալասանովը ծնվել է 1903 թվականին, Դաղստանում, գյուղացու ընտանիքում։ 1921 թվականից, Պյատիգորսկի դպրոցն ավարտելուց հետո, ծառայել է Կարմիր բանակում՝ Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի որոշ հատվածներում։ 1924 թվականից աշխատել է Եսենտուկի քաղաքի Տերսկ շրջանում։ 1932-1935 թվականներին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի դիվանագիտության ֆակուլտետի ճապոներենի բաժնում։ 1935-1937 թվականներին եղել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի արևելյան բաժնի ունկնդիր։ Տիրապետել է անգլերենին, ճապոներենին, թուրքերենին։

1937 թվականից եղել է ԽՍՀՄ ՆԳԺԿ աշխատակից, 1943 թվականից՝ Չիտայի շրջանում ՆԳԺԿ վարչության պետի տեղակալ։ 1944-1945 թվականներին Տոկիոյում[2] եղել է արտաքին հետախուզության ռեզիդենտ, 1945-1949 թվականներին՝ Հյուսիսային Կորեայի ռեզիդենտ, 1951-1954 թվականներին՝ Հնդկաստանի ռեզիդենտ[3]։ 1954-1959 թվականներին աշխատել է ԱԳՎ ապարատում։ 1962 թվականից դասավանդել է ՊԱԿ-ի Ֆ. Է. Ձերժինսկու անվան Բարձրագույն դպրոցում։

Մահացել է 1976 թվականին։

Պարգևներ[4][5][խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի տարբերության համար» մեդալ
  • Գերազանցության նշաններ
  • Պետական անվտանգության պատվավոր սպա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А. И. Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440. — 800 с. — ISBN 5-17018975-3.
  • Дегтярёв К., Колпакиди А. И. Внешняя разведка СССР. — М.: Эксмо, 2009. — 736 с. — ISBN 978-5-699-34180-1.
  • Колпакиди А. И., Прохоров Д. П. Внешняя разведка России. — СПб.; М.: Нева: Олма-Пресс, 2001. — ISBN 5-7654-1408-7; 5-224-02406-4.
  • Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). — Е., "Амарас", 2005 г. — С.123—124

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայազգի հետախույզներ, Բալասանով Գերասիմ Մարտինի
  2. Резидентура НКГБ - МГБ в Токио
  3. Резидентура МГБ в Дели
  4. Энциклопедия секретных служб России / Автор-составитель Александр Иванович Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440. — 800 с. — ISBN 5-17018975-3
  5. Указ Президиума ВС СССР от 03.04.1942. О награждении орденами и медалями работников НКВД СССР(չաշխատող հղում)