Գեորգի Տերմոլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Տերմոլաև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Георгий Манукович Термолаев
Մասնագիտացում՝մարզիչ
Երկիր՝ Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1911(1911-10-08)
Ծննդավայր՝Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝1990
Ակումբ՝Spartak?, Թբիլիսի և Դոնի Ռոստով
Մարզիչ(ներ)՝Միխայիլ Ղամբարով

Գեորգի Մանուկի Տերմոլաև (հոկտեմբերի 8, 1911(1911-10-08), Ղրիմ, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1990), ծագումով հայ[1] ազատ և դասական ոճի խորհրդային ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն և մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1939), ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար (1947)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին Բատայսկի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է ռազմաճակատ։ 1944 թվականին Իոսիֆ Ստալինի անձնական հրամանով, հայտնի այլ մարզիկների հետ, զորացրվել է՝ ԽՍՀՄ-ում սպորտը վերածնելու համար[1]։

Ռոստովի մարզում ազատ ոճի ըմբշամարտի դպրոցի հիմնադիրն է. նա դաստիարակել է բազմաթիվ մարզիկների, այդ թվում՝

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ դասական ոճի ըմբշամարտի առաջնություն 1939 - 2nd,
  • ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1946 - 1st,
  • ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1948 - 1st,
  • ԽՍՀՄ դասական ըմբշամարտի առաջնություն 1948 - 2nd,
  • ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն 1949 - 1st[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովում անցկացվում է համառուսաստանյան մրցաշար՝ նվիրված Գեորգի Տերմոլաևի հիշատակին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Термолаев Георгий Манукович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  2. «Биография Хасанбек Гиоев».
  3. Тренер, борец, учитель (Сурен Казаров)
  4. «Успешные люди - Казаров Сурен Саркисович». xn----8sbkbsqsh3l.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  5. «Осетины - Кулаев Борис». ossetians.com. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  6. «Память жива, когда она действует - Борцовский портал "Самсон"». wrestling.com.ua. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]