Գաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաշ (ֆր.՝ Gâche)- ֆրանսիական խոհարարական ուտեստ, քաղցր բլիթ, արտադրվում է Վանդեա դեպարտամենտում՝ Ֆրանսիայի արևմուտքում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանդեական գաշ- կլոր բլիթ, թխված խաշի խմորից, նման բրիոշի, բայց ոչ այդքան օդային։ Գաշեր պատրաստելու համար օգտագործվում է ալյուր, ձու, սերուցքային կարագ, շաքարավազ, կաթի սերուցք և խմորիչ։

Գաշի ծագման պայմանները սակավաճանաչ են, բայց հայտնի է, որ Վանդեայում գաշեր թխվել են դեռևս միջին դարերում։ Այս քաղցր բլիթները զարդարում են տոնական սեղանները, հատկապես՝ Զատիկին։ 19-րդ դարում, երբ ի հայտ էին եկել նոր սարքավորումներ, ստեղծվեցին նաև պատրաստման ուրիշ բաղադրատոմսեր։ Հիմա գաշերն համարվում են Վանդեայի ավանդական ուտեստներ, որոնք կարելի է գտնել Վանդեայի ցանկացած բուլկեղենի խանութում։ Վանդեական գաշը կարելի է վաճառքի տեսնել նաև Եվրոպայի ուրիշ երկրներում (Գերմանիա, Բելգիա և այլն)։

Գոյություն ունի նաև նորմանդական գաշը (Gâche de Normandie), որը քիչ հայտնի է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]