Գազ սաղանլուղի
Գազ սաղանլուղի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ սաղանլուղի (A. saganlugensis) |
Միջազգային անվանում | |
Astragalus saganlugensis |
Գազ սաղանլուղի (լատին․՝ Astragalus saganlugensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճիմ առաջացնող, կոճղարմատավոր բազմամյա բույս է, որը խիտ ծածկված է պարզ մազիկներով։ Ցողունները փռված են։ Տերևների երկարությունը 2-4 սմ է, իսկ տերևիկներինը՝ 6-7 մմ։ Ծաղկաբույլը գլխիկավոր է և բաղկացած է 12-18 ծաղիկներից։ Պսակը կարմրավուն է, ունդը՝ բաժակին հավասար[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Կապուտջուղ) և Դարեղեգիսի (Ջերմուկի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1800–2700 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|