Գագարինի փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագարինի փողոց (այլ կիրառումներ)
Գագարինի փողոց | |
---|---|
Կրասնի Սուլինի Սուրբ Աստվածածին տաճարի գլխավոր մուտքը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 4 կմ |
Անվանվել է | Յուրի Գագարին |
Գագարինի փողոց (ռուս.՝ Улица Гагарина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Քաղաքի ամենաերկար փողոցն է։ Նախկինում կոչվել է Նովոչերկասկայա փողոց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գագարինի փողոցը Կրասնի Սուլին քաղաքի ամենաերկար փողոցն է՝ գրեթե 4 կմ։ Նախքան Յուրի Գագարինի թռիչքը փողոցը կոչվում էր Նովոչերկասկայա[1]։
19-րդ դարի վերջում նովոչերկասկցի հարուստ վաճառականները և կազակները այստեղ սկսեցին կառուցել իրենց տները (թիվ 2 դպրոցի և կոմունալ ծառայությունների գրասենյակի տարածքում)։ Նրանք փողոցը կոչեցին իրենց հայրենի քաղաքի պատվին։ Գագարինի փողոցի սկզբնամասում գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանը, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ 1990-ական թվականներին այստեղ կառուցվել են քաղաքի ամենամեծ՝ 180-բնակարանանոց տները[1]։
Այս փողոցում է քաղաքի ամենահին դպրոցներից մեկը՝ թիվ 2-ը, որը բացվել է 1936 թվականին։ Նրա շրջանավարտներից շատերը փառաբանում են իրենց հայրենի քաղաքը նրա սահմաններից դուրս։ Նրանց թվում են օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մենակատար Մարգարիտա Ալավերդյանը, տիեզերագնաց Վալերի Կորզունը[1]։
Գագարինի փողոցում է գտնվում Կրասնի Սուլինի Սուրբ Աստվածածին տաճարը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Улица Гагарина». Վերցված է 2019 Մարտ 22-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Горная, Л. Пройдусь по Гимназической, сверну на Ярославскую / Л.Горная // Красный бумер. – 2006. - №38.