Գաբրիել Գևարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիել Գևարա
Ծննդյան թիվ՝փետրվարի 6, 2001(2001-02-06)[1] (23 տարեկան)
Ծննդավայր՝Մադրիդ, Իսպանիա[2]
Քաղաքացիություն՝ Իսպանիա
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 10140379

Գաբրիել Գևարա Մորո (անգլ.՝ Gabriel Guevara Mourreau, փետրվարի 6, 2001(2001-02-06)[1], Մադրիդ, Իսպանիա[2]), իսպանաֆրանսիական ծագմամբ դերասան, որն առավել հայտնի է նորվեգական «Skam» հեռուստասերիալի իսպանական տարբերակում կատարած Քրիստիան «Քրիս» Միրալես Հարոյի դերակատարմամբ և Prime Video-ի «Իմ մեղքը» ֆիլմում կատարած Նիք Լեյսթերի դերով, ֆիլմը հանդիսանում է Wattpad-ում Մերսեդես Ռոնի համանուն վիպաշարի էկրանավորումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Իսպանիայի Մադրիդ քաղաքում, նրա մայրը ֆրանսուհի Մարլին Մորոն է՝ վեդետ, մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար, իսկ հայրը՝ Միքել Գևարան պարող է[3]։ Ծնողների նման վաղ տարիքից հետաքրքրված է եղել կատարողական արվեստներով, նկարահանվել է գովազդներում և պարբերաբար կատարել է փոքրիկ դերասանական դերեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի վերջին Գաբրիելը կատարել է իր դերասանական առաջնաելությը՝ Քրիստիան Միրալես Հարո Skam España-ի առաջին եթերաշրջանում, այն հանդիսանում է դեռհասաների մասին դրամատիկ նորվեգական «Skam» հեռուստասերիալի իսպանական տարբերակը, որը պատմում է դեռահասների առօրյա կյանքի և նրանց պայքարի մասին։ Առաջին և երկրորդ եթերշարջանների ընթացքում նկարահանվել է 12 էպիզոդում[4]։

Հետո նկարահանվել է Ամանդա Քերնելի 2018 թվականի «Կանոնադրություն» ֆիլմում, որտեղ կատարել է Մանուելի դերը, իսկ «Վտանգավոր մայրիկները» հեռուստասերիալում կատարել է Քրիստոֆերի դերը։ Ավելի ուշ «Կանոնադրությունը» ընտրվել է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, սակայն չի հայտնվել կարճ ցուցակում[5]::

Գաբրիելի հաջորդ մեծ դերակատարումը եղել է 2020 թվականի «HIT» հեռուստասերիալում, այն ավագ դպրոցական դրամա է, որը պատմում է ոչ սովորական մանկավարժի մասին, որին հանձնարարված է շտկել խնդրահարույց հաստատությունները[6]։ Երկու եթերաշրջանների ընթացքում կատարել է Դարիոյի հիմնական դերը։

2022 թվականին որպես հրավիրված աստղ կատարել է պարուսույց Նաչո Դուատոյի դերը Paramount+Բոսե հեռուստասերիալում[7], նաև դերակատարում է ունեցել Prime VideoՎաղն այսօր է ֆիլմում, որտեղ կատարել է երիտասարդ Չարլիի դերը։ «Վաղն այսօր է» ֆիլմը հանդիսանում է այդ հարթակի առաջին իսպանալեզու ֆիլմը[8]։ Վերամիավորվելով Skam España հեռուստասերիալի գլավոր սցենարիստ Էստիբալիզ Բուրգալետայի հետ՝ նկարահանվել է Նեթֆլիքսի «Դու յուրահատուկ չես» հեռուստասերիալում և կատարել է Էյսերի դերը, նաև հայտնվել է HBO Max-ի «Ինչպես ուղարկել ամեն ինչ գրողի ծոցը» հեռուստասերիալում՝ կատարելով Ֆրենի դերը[9][10]։

Գաբրիելի ամենանշանակալի դերը եղել է 2023 թվականին Prime Video-ի «Իմ մեղքը» ռոմանտիկ դրամայում, որտեղ նա կատարել է Նիկ Լեյսթերի դերը, նա մասնակցում է ճանապարհային վտանգավոր մրցարշավերում, իսկ ավելի ուշ սկսում է սիրավեպ իր խորթ քրոջ՝ Նոյի հետ, որին մարմնավորում է «Skam España»-ց գործընկեր Նիկոլ Ուոլեսը[11]։ «Իմ մեղքը» ֆիլմն ստեղծվել է հայտնի վիպաշարի հիման վրա, որն ի սկզբանե հեղինակ Մերսեդես Ռոնը հրապարակել է Wattpad-ում[12]։ Ըստ Amazon Prime Video-ի ՝ 2023 թվականի հունիսին թողարկվելուց հետո «Իմ մեղքը» ֆիլմը եռօրյա դիտումների վարկանշային արդյունքով հասել է հարթակի պատմության մեջ բոլոր ոչ անգլալեզու տեղական օրիգինալ ֆիլմերի ցուցանիշներին[13]։

Հայտնի է, որ դերակատարում է ունենալու սպասվող իսպանական «Կարմիր դրոշակներ» հեռուստասերիալում[14]։

Հեռուստատեսային և կինո կարիերայից զատ՝ հոր հետ աշխատում է Իտալիայի «Elixir de amor» օպերայում[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Կերպար Նշում
2018–2019 Skam (Իսպանիա) Քրիստիան «Քրիս» Միրալես Հարո Պարբերաբար դեր, 12 էպիզոդ
2020 Վտանգավոր մայրիկներ Քրիստոֆեր Հյուր դեր, 2 էպիզոդ
2020–2021 HIT Դարիո Քարվաջալ Ագիրե Հիմնական կազմ, 11 էպիզոդ
2022 Դու յուրահատուկ չես Էյսեր Հիմնական կազմ, 6 էպիզոդ
Բոսե Նաչո Դուատո Հյուր դեր, 1 էպիզոդ
Ինչպես ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը Ֆրան Հիմնական կազմ, 6 էպիզոդ
2023 Կարմիր դրոշակներ Անհայտ

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Կերպար Նշում
2018 Կանոնադրություն Մանուել
2022 Վաղն՝ այսօր է Երիտասարդ Չարլի Prime Video-ի առաջին իսպանալեզու ֆիլմը
2023 Իմ մեղքը Նիք Լեյսթեր Հիմնական դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://mag.elcomercio.pe/fama/quien-es-gabriel-guevara-el-actor-que-hace-de-nick-en-culpa-mia-biografia-carrera-y-fotos-del-actor-de-la-pelicula-de-amazon-prime-video-nnda-nnlt-noticia/
  2. 2,0 2,1 2,2 https://www.aisge.es/emergentes-gabriel-guevara
  3. López, Juan Ramón (2020 թ․ սեպտեմբերի 9). «Gabriel Guevara, actor e hijo de Marlene Mourreau: "De ella he heredado la ambición"». vanitatis.elconfidencial.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  4. «Todo lo que debes recordar antes de disfrutar de la tercera temporada de 'Skam España'». FormulaTV (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  5. Keslassy, Elsa (2020 թ․ նոյեմբերի 3). «Sweden Submits Sundance Title 'Charter' as International Feature Film Entry for Oscars». Variety. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  6. «Gabriel Guevara, el hijo de Marlene Mourreau, en 'HIT'». HOLA (իսպաներեն). 2020 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  7. Yotele, Redacción (2022 թ․ սեպտեմբերի 26). «Gabriel Guevara, la joven promesa que ya hace series para Netflix, Prime Video, HBO Max y TVE: "Se vienen cositas"». elperiodico (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  8. Rafika, Jihan (2023 թ․ հունիսի 13). «6 Fakta menarik Gabriel Guevara, aktor tampan pemeran Nick Leister dalam film Culpa Mia - Hops ID - Halaman 2». HOPS ID (ինդոնեզերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  9. Maestre, Ana. «2.09.22 La nueva serie de Netflix, «Tu no eres especial», cuenta con Gabriel Guevara como parte del reparto principal – Okiko Creatives». okikocreatives (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  10. Antolín, Carlos (2022 թ․ դեկտեմբերի 7). «Entrevista a Asier Rikarte, Carla Díaz y Gabriel Guevara por 'Mañana es hoy'». Tu Cine Crítico (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  11. «Amazon estrena 'Culpa mía': la adaptación del 'best-seller' de Mercedes Ron». La Vanguardia (իսպաներեն). 2023 թ․ հունիսի 8. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  12. Arcones, Juan (2023 թ․ հունիսի 8). «La razón por la que la nueva película de Prime Vídeo 'Culpa mía' arrasará en la plataforma». El Televisero (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  13. Ravindran, Manori (2023 թ․ հունիսի 21). «Prime Video Unveils Top Traveling Non-English Originals, Global Execs Talk 'Citadel,' Writers Strike Impact and Rights Flexibility (Exclusive)». Variety (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  14. «Se rueda RED FLAGS, serie adolescente del creador de LA EDAD DE LA IRA». cineconn.es (իսպաներեն). 2022 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  15. «Gabriel Guevara sobre Bosé: "Me ha tocado reflejar la parte más bonita de la vida de Miguel Bosé"». Vanity Fair (եվրոպական իսպաներեն). 2022 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Գևարա» հոդվածին։