Բրյուս Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուս Վեբեր
անգլ.՝ Bruce Weber
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1946(1946-03-29)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրGreensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մասնագիտությունլուսանկարիչ, կինոռեժիսոր, fashion photographer և սցենարիստ
Կայքbruceweber.com
 Bruce Weber Վիքիպահեստում

Բրյուս Վեբեր (անգլ.՝ Bruce Weber, մարտի 29, 1946(1946-03-29)[1][2], Greensburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության լուսանկարիչ[4][5] և կինոռեժիսոր։

Հայտնի է Calvin Klein, Ռալֆ Լորեն կորպորացիա[6], Pirelli, Revlon և Ջաննի Վերսաչե ապրանքանիշների հետ համագործակցությամբ, նաև Vogue, GQ, Vanity Fair, Elle, Life, Interview, Rolling Stone ամսագրերի հետ աշխատանքով։ Նրա լուսանկարները զարդարում են Հարրի Քոնիք Կրտսերի, Քրիս Այզեկի և Ջեքսոն Բրաունի ալբոմների շապիկները։

Համալսարանն ավարտելուց հետո Բրյուսը սկսել է իր կարիերան որպես մոդել, նկարահանվել է անգամ Ռիչարդ Ավեդոնի մոտ։ Ավելի ուշ Վեբերը խոստովանել է, որ այդպիսով նա ուզում էր ավելի լավ հասկանալ լուսանկարչի մասնագիտությունը։ 1970-ական թվականների վերջերին նա արել է իր առաջին ֆեյշն-նկարահանումը, որը հայտնվել է GQ-ի համարներից մեկի շապիկին։ 1978 թվականին Վեբերի հետ պայմանագիր է ստորագրել հանրախանութների գլխավոր ամերիկյան ցանցը և նա աշխատել է Bloomingdales կատալոգի համար։ 1983 թվականին լուսանկարիչը առաջին մեծ հաջողությունն է ունեցել։ Նա նկարահանել է Calvin Klein-ի գովազդային արշավը տղամարդկանց ներքնաշորերի համար։

Բրյուս Վեբերը համագործակցել է Էնդի Ուորհոլի հետ և լուսանկարել է Pirelli-ի երկու օրացույց։ Հայտնի է որպես արտ-լուսանկարիչ և տղամարդկանց նորաձևության լուսանկարման բնագավառի նորարար։

Որպես ռեժիսոր նկարել է 6 ֆիլ՝ բռնցքամարտիկ դեռահասների մասին պատմող «Կոտրված քթեր» (1987), ջազ երգիչ Չեթե Բեյքերի մասին «Եկեք կորչենք» (1988) (մասնակցություն «Սանդես» կինոփառատոնին և առաջադրում «Օսկար» մրցանակին լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում), կարճամետրաժ «Հետնաբակի մասին ֆիլմ» (1991) և «Նուրբ հսկաներ» (1995) ֆիլմերը, ջազի մասին պատմող վավերագրական ժապավեն և «Չինական ռագու» (2001) և «Նամակ ճշմարտությանը» (2004), նաև մի քանի երաժշտական տեսահոլովակներ։

Վեբերը ամուսնացած է Նեշ Բուշի հետ, որի հետ երբեմն համագործակցում է նաև աշխատանքի բերումով։ Նա 1998 թվականից ապրում է Մայամիում[7][8]։

2003 թվականին նա ստեղծել է իր Weberbilt լեյբլը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Noble A. Weber, Bruce // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T090926
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. «Bruce Weber». Photography. Музей Виктории и Альберта.
  5. Maslin, Janet (March 24, 1989), Review/Film Festival; The History of a Musician’s Disintegration, New York Times.
  6. McNulty, Bernadette (May 24, 2008). Chet Baker: 'There aren’t a lot of people like Chet left, The Telegraph.
  7. Cashdan, Marina (2010 թ․ նոյեմբերի 17). «Weber Takes to the Streets in an Exhibition Focusing on Miami's Haitian Community». The Huffington Post. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  8. Boardman, Micky (2010 թ․ դեկտեմբերի 2). «Bruce Weber On Haiti, The Kennedys and His Many, Many Pet Dogs». artbasel.aol.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  9. Bruceweber.com Արխիվացված Օգոստոս 26, 2010 Wayback Machine