Բուդապեշտի տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդապեշտի տիկնիկային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն և տիկնիկային թատրոն
Երկիր Հունգարիա
Գտնվելու վայրըԲուդապեշտի IV շրջան
Հիմնադրման ամսաթիվ1949
Կայքbudapest-babszinhaz.hu
 Andrássy út, 69 (Budapest) Վիքիպահեստում

Բուդապեշտի տիկնիկային թատրոն (հունգ.՝ Budapest Bábszínház), տիկնիկային թատրոն Բուդապեշտում, Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն տիկնիկային թատրոնը։ Հիմնադրվել է 1949 թվականին «Պետական տիկնիկային թատրոն» անվանումով և երկար տարիներ եղել է արհեստավարժ նմանատիպ միակ թատրոնը ողջ Հունգարիայում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնիկային թատրոնը գտնվում է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայի հարևանությամբ՝ հին պատկերասրահի պատմական շենքում, որ տեղակայված է Անդրաշի 69 հասցեում։ Շենքը կառուցվել է 1875-1877 թվականներին ճարտարապետ Ադոլֆ Լանգի նախագծով։ Մինչև տիկնիկային թատրոնի այստեղ հաստատվելը շենքում գործել է կաբարե, իսկ կամերային բեմում ներկայացումներ է տվել Ազգային թատրոնը։ Ինըհարկանի շենքում, բացի 403 հանդիսատեսի համար նախատեսված, ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած հիմնական դահլիճից, Բուդապեշտի տիկնիկային թատրոնի տրամադրության տակ է նաև հինգերորդ հարկի կամերային դահլիճ-ստուդիան՝ 99 տեղով և ձևափոխվելու հնարարավորությամբ։

Բուդապեշտի տիկնիկային թատրոնը ճանաչում է ձեռ բերել Հունգարիայում և նրա սահմաններից դուրս ոչ միայն մանկուկների, այլև մեծահասակների համար բեմադրված ներկայացումներով։ Թատրոնի խաղացանկի մեջ կան ոչ միայն հունգարացի հեղինակների, այլև աշխարհահռչակ օտար հեղինակների դրամաներ, օրինակ՝ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ», Օստրովսկու «Ամպեր» և այլն։ Մեծ հաջողություն են վայելել տիկնիկներով բեմադրված և նվագախմբի մասնակցությամբ դասական երաժշտության ադապտացված տարբերակները։ Նման ձևով բեմադրվել են Բելա Բարտոկի, Զոլտան Կոդայի, Չայկովսկու, Ստրավինսկու, Մորիս Ռավելի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները։ Բուդապեշտի տիկնիկային թատրոնը տաղանդավոր ձևով ապացուցում է տիկնիկային ներկայացման հավասար հնարավորությունները թատերական այլ ներկայացումների հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 А. Сегеди Будапештский кукольный театр // Будапешт. Жемчужина Дуная / под ред. И. В. Осанова. — М.: Вече, 2012. — С. 227—230. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Сегеди Будапештский кукольный театр // Будапешт. Жемчужина Дуная / под ред. И. В. Осанова. — М.: Вече, 2012. — С. 227—230. — 320 с. — 2000 экз. — ISBN 978-5-9533-5872-9
  • Lehel Óhidy: Az Állami Bábszínház tíz éves műsora, 1949—1959 (adattár). Budapest, 1959

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդապեշտի տիկնիկային թատրոն» հոդվածին։